Հրապարակվել է Հայաստանի ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ դեմ պայքարի համակարգի 6-րդ փուլի գնահատման հաշվետվությունը

10.07.2026 | 09:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՀ կենտրոնական բանկ #ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ #հաշվետվություն

Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման եւ զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման (այսուհետ՝ ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ) դեմ պայքարի համակարգի վեցերորդ փուլի գնահատման հաշվետվությունը, որը հաստատվել է Եվրոպայի Խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի 71-րդ լիագումար նիստի շրջանակներում:


Ինչպես հայտնել են ՀՀ կենտրոնական բանկից, հաշվետվությունը գնահատում է Հայաստանի կողմից ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ դեմ պայքարին ուղղված միջոցառումների արդյունավետությունն ու համապատասխանությունը՝ Ֆինանսական միջոցառումների հատուկ հանձնախմբի (այսուհետ՝ ՖԱԹՖ) մեթոդաբանության համաձայն։

Հաշվետվությունում արձանագրվում է Հայաստանում ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ ռիսկերի ընկալման, ինչպես նաեւ դրա շարունակական բարելավմանն ուղղված ջանքերը։ Հաշվետվությունը արձանագրում է երկրի առաջընթացը, մասնավորապես՝ հետեւյալ ուղղություններով.

•    Զգալի առաջընթաց է արձանագրվել ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ ռիսկերի ընկալման եւ դրանց զսպմանն ուղղված ազգային ռազմավարության եւ քաղաքականության մշակման հարցերում։
•    Պատկան մարմինները արդյունավետորեն համագործակցում են օտարերկրյա գործընկերների հետ։
•    Նախորդ գնահատման փուլից ի վեր երկիրը նշանակալի քայլեր է ձեռնարկել ֆինանսական հաստատությունների ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ դեմ պայքարի վերահսկողությունը ամրապնդելու եւ ռիսկահենք վերահսկողություն ներդնելու ուղղությամբ։
•    ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը իրավապահ մարմիններին տրամադրում է բարձր որակի ֆինանսական հետախուզության տվյալներ։
•    Երկիրը արդյունավետորեն ապահովում է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով սահմանված թիրախային ֆինանսական պատժամիջոցների իմպլեմենտացիան։

Համաձայն Եվրոպայի Խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի ընթացակարգերի՝ երկրի հաջորդ հաշվետվությունը կդիտարկվի 2029թ.-ին:

Հաշվետվությունը հասանելի է հետեւյալ հղմամբ:
 
*ՖԱԹՖ-ը միջազգային կազմակերպություն է, որը սահմանում է ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ դեմ պայքարի առանցքային հանձնարարականները (չափանիշները) եւ երկրների՝ դրանց համապատասխանությունն ապահովելու նպատակով իրականացված ջանքերը՝ ՖԱԹՖ-ի կողմից մշակված մեթոդաբանության համաձայն:

**Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախումբը ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ դեմ պայքարի փորձագետներով կազմված մարմին է, որը գնահատում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին համապատասխանությունը ՖԱԹՖ-ի հանձնարարականներին՝ ՖԱԹՖ-ի կողմից մշակված մեթոդաբանության համաձայն:
Դիտում՝ 1388

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW