Evoca-ն՝ EuroBasket Մ16 մրցաշարի պաշտոնական հովանավոր

09.07.2026 | 17:49 Գլխավոր էջ / Նորություններ /

2026 թվականի հուլիսի 4-ից 12-ը Երեւանը հյուրընկալում է FIBA EuroBasket 2026 U-16 C դիվիզիոնի Եվրոպայի առաջնությունը, որի պաշտոնական հովանավորն է Evocabank-ը։


Առաջին անգամ Հայաստանը հյուրընկալում է մինչեւ 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը։ Մրցաշարին մասնակցում են 9 երկրի հավաքականներ, իսկ հանդիպումներն անցկացվում են Սպորտի կառավարման կենտրոնի մարզադահլիճում։

«Evocabank-ը, կարեւորելով երիտասարդական սպորտի զարգացումն ու միջազգային մարզական նախաձեռնությունների աջակցությունը, միացել է մրցաշարին որպես Հայաստանի ազգային հավաքականի եւ ամբողջ մրցաշարի պաշտոնական հովանավոր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը մրցաշարը սկսել է երկու անընդմեջ հաղթանակներով եւ շարունակում է պայքարը C դիվիզիոնի չեմպիոնի կոչման համար։ 

Բանկում հիշեցրել են, որ նախորդ երկու խաղերում Հայաստանի այս տարիքային հավաքականը դարձել էր Եվրոպայի C դիվիզիոնի բրոնզե մեդալակիր։

Խմբային փուլում Հայաստանը դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ եւ հուլիսի 11-ին կմրցի Մոլդովայի հավաքականի հետ։  Մուտքն ազատ է։

Evocabank-ը մաղթում է Հայաստանի հավաքականին նոր հաղթանակներ Եվրոպայի առաջնությունում։
Դիտում՝ 923

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW