Evocabank-ը եւ Norakaruyc.am հարթակը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով պարզեցնել եւ արագացնել բնակարանի գնման ու հիփոթեքային ֆինանսավորման գործընթացները։ Բանկից հայտնել են, որ համագործակցության արդյունքում Norakaruyc.am-ի օգտատերերը կկարողանան ոչ միայն ծանոթանալ նորակառույց շենքերի բնակարանների մասին ամբողջական տեղեկատվությանը, այլեւ անմիջապես հարթակից կապ հաստատել կառուցապատողի եւ բանկի հետ, ստանալ խորհրդատվություն եւ ներկայացնել հիփոթեքային վարկի հայտ։Հարթակում ներկայացված են բնակարանների հատակագծերը, ֆինանսավորման հնարավոր տարբերակները, ամսական վճարների չափը եւ մարման գրաֆիկները։ Օգտատերերը, լրացնելով անհրաժեշտ տվյալները, կարող են իրենց հայտն ավտոմատ կերպով փոխանցել ինչպես կառուցապատողին, այնպես էլ Evocabank-ին։«Այս նորարարական լուծումը հնարավորություն է տալիս մեկտեղել անշարժ գույքի ընտրության ու ֆինանսավորման բոլոր փուլերը մեկ միասնական թվային հարթակում: Դրա շնորհիվ մենք կարողանում ենք առավելագույնս կրճատել թե՛ հաճախորդի ծախսած ժամանակը, եւ թե՛ թղթաբանությունը։ Մեր այս նախաձեռնությունը միտված է հենց դրան՝ փոխելու շուկայի մոտեցումները եւ բնակարանի գնման ողջ գործընթացը՝ այն հաճախորդի համար դարձնելով անհամեմատ ավելի արագ, հարմարավետ եւ ամբողջովին թվայնացված:Norakaruyc.am-ի հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս մեկ հարթակում ինտեգրել բանկի բոլոր հիփոթեքային պրոդուկտները, որպեսզի յուրաքանչյուր հաճախորդ կարողանա ընտրել իր կարիքներին եւ հնարավորություններին առավել համապատասխան տարբերակը»,- նշել է Evocabank-ի Սպառողական վարչության ղեկավար Ստեփան Ավետիսյանը:«Այսուհետ Norakaruyc.am հարթակի օրական ավելի քան 2,500 օգտատեր կկարողանա մեկ հարթակում ընտրել իր նախընտրած բնակարանը, անցնել նույնականացման գործընթացը եւ անմիջապես առցանց դիմել հիփոթեքային վարկի համար։Սկսած 2019թ.-ից՝ մեր փորձը ցույց է տալիս, որ, ավելացնելով թվային միջավայրի գործիքակազմը, մեզ հետ համագործակցող կառուցապատողների հետ հասնում ենք ավելի արդյունավետ եւ արագ վաճառքների։ Նախաձեռնությունը միտված է պարզեցնելու եւ արագացնելու բնակարանի գնման գործընթացը՝ նվազեցնելով այցելությունների եւ փաստաթղթաշրջանառության ծավալը, ինչպես նաեւ ապահովելով ավելի հարմար եւ ժամանակակից սպասարկում հաճախորդների համար»,- ասել է Norakaruyc.am հարթակի հիմնադիր Սերգեյ Խաչատրյանը։ Tweet Դիտում՝ 661