«ԿՈՄՈ» ընկերությունը գործարկել է անշարժ գույքի վիճակագրության նոր առցանց հարթակ՝ komo.am/stats։ Ընկերությունից հայտնել են, որ հարթակը նպատակ ունի լրացնել Հայաստանի անշարժ գույքի շուկայի վերաբերյալ հավաստի եւ համակարգված տեղեկատվության պակասը: Հարթակը հիմնված է վերջին տարիների ընթացքում Հայաստանի տարածքում կատարված անշարժ գույքի գործարքների իրական վիճակագրության վրա։ Սա թույլ է տալիս տեսնել շուկայի իրական վարքագիծն ու դինամիկան՝ զերծ մնալով սուբյեկտիվ գնահատականներից, նշել են ընկերությունից:Օգտատերերը կարող են ուսումնասիրել տվյալներն ըստ մի քանի հիմնական ուղղությունների.Աշխարհագրություն. տվյալները սահմանափակված չեն միայն մայրաքաղաքով. հասանելի է ինչպես Երեւանի բոլոր վարչական շրջանների, այնպես էլ ՀՀ բոլոր մարզերի ու քաղաքների վիճակագրությունը։Գույքի բոլոր տեսակները. բացի բնակարաններից եւ առանձնատներից, համակարգում ներառված են նաեւ հողատարածքների, կոմերցիոն եւ արտադրական տարածքների, ինչպես նաեւ ավտոտնակների վերաբերյալ տվյալները։Ժամանակագրական շարժ. գրաֆիկների միջոցով հնարավոր է տեսնել, թե ինչպես են ժամանակի ընթացքում փոխվել գործարքների քանակն ու շուկայի ընդհանուր ակտիվությունը։«ԿՈՄՈ»-ում նշում են, որ հարթակը կիրառական մեծ նշանակություն ունի հատկապես ֆինանսաբանկային համակարգի վերլուծաբանների, ռիսկերի կառավարիչների, ներդրողների ու կառուցապատողների համար։ Միեւնույն ժամանակ, գործիքը հասանելի ու օգտակար է քաղաքացիների համար, ովքեր պատրաստվում են գույք գնել կամ վաճառել եւ ցանկանում են ճիշտ գնահատել շուկայական իրական իրավիճակը։ Tweet Դիտում՝ 626