ՀՀ կապիտալի շուկայի զարգացումը կշարունակվի, բայց ավելի դանդաղ տեմպով

13.02.2009 | 13:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կապիտալի շուկայի զարգացումը կշարունակվի, բայց ավելի դանդաղ տեմպով, քան կանխատեսվում էր մինչեւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի սկսվելը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը` Capitalmarket.Banks.am նախագծի շնորհանդեսին պատասխանելով լրագրողների հարցերին: Նրա խոսքերով, մինչեւ համաշխարհային ճգնաժամի սկսվելը ՀՀ կապիտալի շուկայի զարգացման կանխատեսումներն ավելի լավատեսական բնույթ էին կրում, սակայն դա չի նշանակում, որ ներկայումս շուկան լճանում է:

Վաչե Գաբրիելյանը հույս է հայտնել, որ 2009 թվականին, ինչպես եւ նախատեսվում էր, Հայաստանում կիրականացվի առաջին IPO-ն:

“ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանն իր հերթին նշել է, որ “կապիտալի համաշխարհային շուկայի փլուզումը բնական գործընթաց է, քանի որ շուկան չի կարող անընդհատ աճել”:

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել համաշխարհային շուկայի սխալները եւ փորձել չկրկնել դրանք: “ՀՀ կապիտալի շուկան զարգացման փուլում է, եւ մենք կարող ենք այլ երկրների փորձն օգտագործել նվազագույն կորուստներով”,- ասել է Արմեն Մելիքյանը:

Դիտում՝ 18570
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW