Մահացել է լեգենդար տնտեսագետ Ալան Գրինսփենը, որը ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը գլխավորել էր չորս նախագահների օրոք։ Նա 100 տարեկան էր։ Ալան Գրինսփենը ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավարն էր 1987-2006 թվականներին՝ նախագահներ Ռոնալդ Ռեյգանի, Ջորջ Բուշ ավագի, Բիլ Քլինթոնի և Ջորջ Բուշ կրտսերի օրոք։NBC News-ը նշում է, որ Գրինսփենը «կարևոր դեր է խաղացել ժամանակակից ամերիկյան կապիտալիզմի ձևավորման գործում՝ Սառը պատերազմի վերջին տարիներից մինչև թվային դարաշրջանի սկիզբը»: Tweet Դիտում՝ 442