Կյանքից հեռացել է վրացի գործարար, Rooms Hotels-ի եւ Adjara Group-ի հիմնադիր Թեմուր Ուգուլավան: «Նովոստի Գրուզիան» հաղորդում է, որ Ուգուլավան 56 տարեկան էր: Վերջին շրջանում գործարարը բուժում էր ստանում արտերկրում:Թեմուր Ուգուլավայի անվան հետ են կապված այնպիսի նախագծեր, ինչպիսիք են Թբիլիսիի, Կազբեգիի, Կոխտայի եւ Բաթումիի Rooms հյուրանոցները, Թբիլիսիի «Ստամբա» հյուրանոցը եւ Fabrika հոսթելը:Ավելի վաղ Թեմուր Ուգուլավան AdjaraBet ընկերության սեփականատերն էր, որը վաճառեց 2019 թվականին: Tweet Դիտում՝ 1044