Ընտանեկան ուղեւորություն Փարիզ երեք անձի համար, Սիթիզենի տարեկան բաժանորդագրություններ եւ ոչ միայն: Ամփոփվել են Arca-ի, Կոնվերս Բանկի եւ Սիթիզենի արշավի արդյունքները: Մրցանակները հաղթողներին են հանձնվել ամփոփիչ միջոցառման ժամանակ:Գլխավոր մրցանակակիր Անի Զախարյանի խոսքով, արշավի մասին տեղեկացել է հենց Սիթիզենում՝ Կոնվերս Բանկի C360 Arca քարտով վճարման ժամանակ: Դա, ի դեպ, եղել է քարտով առաջին վճարումը: Անսպասելի մրցանակը ոչ միայն ոգեւորել, այլեւ խրախուսել է նրան այսուհետ եւս գործարքներ կատարել հենց C360 Arca քարտով:Նշվում է, որ արշավն իրականացվել է մայիսի 28-ից մինչեւ հունիսի 5-ը ներառյալ: Արշավի մասնակից են դարձել բոլոր նրանք, ովքեր Սիթիզենում գնումներ են կատարել Կոնվերս Բանկի C360 Arca քարտով, լրացրել տվյալները եւ գցել մասնակցության կտրոնն արկղի մեջ:Ամփոփիչ միջոցառման եւ արշավի մասին մանրամասն՝ տեսանյութում:Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 885