Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

03.06.2026 | 11:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #AMX Awards 2026

Ամերիաբանկը AMX Awards ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է 4 մրցանակի` երեքը Հայաստանի ֆոնդային բորսայի եւ մեկը`Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից: 


Մասնավորապես, Ամերիաբանկը լավագույնն է ճանաչվել հետեւյալ անվանակարգերում` 

•    Բորսայի լավագույն անդամ` կորպորատիվ արժեթղթերի շուկայում
•    Բորսայի լավագույն անդամ ենթակառուցվածքների հետ ինտեգրման ոլորտում
•    Լավագույն հաշվետու թողարկող՝ կորպորատիվ պարտատոմսերի շուկայում
•    Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր:

2025թ. Ամերիաբանկը դարձել է Հայաստանի առաջին բանկը, որն իր ներդրումային հաճախորդներին հնարավորություն է ընձեռել MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով ուղիղ հասանելիություն ունենալ Հայաստանի ֆոնդային բորսայի առեւտրային համակարգին։ Այս ինտեգրման շնորհիվ MyInvest-ի օգտատերերը հնարավորություն են ստացել բջջային հավելվածից Հայաստանի ֆոնդային բորսայի տարբեր առեւտրային հարթակներում իրականացնել գործարքներ իրական ժամանակում, ինչի շնորհիվ Ամերիաբանկի հաճախորդների կատարած գործարքների քանակը 2026թ. 1-ին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 150%-ով, իսկ բորսայի ամենաակտիվ հարթակներից մեկում` կորպորատիվ պարտատոմսերի հարթակում, Ամերիաբանկի հաճախորդների կատարած գործարքների մասնաբաժինը հասել է շուրջ 80%-ի: 

Նշվում է, որ 2025 թ. Ամերիաբանկի կողմից թողարկված պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմել է 63.5 մլրդ դրամ, իսկ բանկի կողմից տեղաբաշխված պարտատոմսերի ընդհանուր ծավալը` 98 մլրդ դրամ: Ամերիաբանկը հաշվետու ժամանակահատվածում պարտքային կապիտալի շուկայում իրականացրել է 18 նախագիծ, այդ թվում` կապիտալի շուկա առաջին անգամ մուտք գործող 3 ընկերության պարտատոմսերի տեղաբաշխում: 2025թ. Ամերիաբանկը նաեւ իրականացրել է ընդհանուր 11 թողարկողի 34 սերիայի արժեթղթերի շուկայի ստեղծում:

2025թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Ամերիաբանկի կողմից թողարկված եւ շրջանառվող պարտատոմսերի ընդհանուր ծավալը Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերի մեջ կազմել է շուրջ 28%:

AMX-ի ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում Հայաստանի ֆոնդային բորսան եւ Կենտրոնական դեպոզիտարիան մրցանակներ են շնորհում կապիտալի շուկայի ակտիվ մասնակիցներին՝ արժեւորելով նրանց նշանակալի ներդրումն ու ձեռքբերումները: Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվել է Հայաստանի ֆոնդային բորսայի հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 2885

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW