Կոնվերս Բանկը լավագույնն է ճանաչվել Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) եւ ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիայի մրցանակաբաշխության չորս անվանակարգում, եւս մեկ մրցանակի արժանացել է բանկի ֆինանսական շուկաների վարչության ղեկավար Հասմիկ Մաթեւոսյանը։ Բանկից հայտնել են, որ մրցանակաբաշխությունն անցկացվել է մայիսի 29-ին՝ AMX-ի 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, որը համախմբել էր պետական կառույցների եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանում կապիտալի շուկայի ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։Հաղթանակը միանգամից հինգ անվանակարգում ընդգծում է Կոնվերս Բանկի «ակտիվությունն ու արդյունավետ ջանքերը կապիտալի շուկայի տարբեր ուղղություններում».For Long-Term Cooperation with Funded Pension System. մրցանակ կուտակային կենսաթոշակային համակարգի հետ աշխատանքի համարԿոնվերս Բանկը կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների սպասարկումն իրականացնում է 2014 թվականից։Կուտակային կենսաթոշակային համակարգի հետ համագործակցությունն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն վերաբերում է երկարաժամկետ խնայողությունների եւ սոցիալական կայունության ձեւավորմանը։ Տարիներ շարունակ Կոնվերս Բանկն աշխատել է ներդրումների վստահելի եւ կանխատեսելի մեխանիզմների զարգացման ուղղությամբ, եւ այս մրցանակը ոլորտում թիմի աշխատանքների արդյունավետության վկայությունն է։Best Exchange Member in the FX Market. լավագույնը արտարժույթի շուկայում Հայաստանի ֆոնդային բորսան բարձր է գնահատել բանկի ակտիվությունն ու գործարքների ծավալը նաեւ արտարժույթի հարթակում։Հասմիկ Մաթեւոսյանի խոսքով` արտարժույթի շուկան պահանջում է արագություն, ճշգրտություն, ռիսկերի արդյունավետ կառավարում եւ գործընկերների վստահություն։ Այս արդյունքներին բանկը հասել է թիմային հետեւողական աշխատանքի շնորհիվ։Most Active Exchange Member on the Tabadul Platform. ամենաակտիվը Tabadul հարթակումԿոնվերս Բանկը Աբու Դաբիի ֆոնդային բորսային անդամակցել է նախորդ տարի՝ իր հաճախորդներին հնարավորություն տալով Tabadul HUB-ի միջոցով ներդրումներ կատարել նաեւ տարածաշրջանային այդ հաբում ներկայացված ընկերություններում։Tabadul հարթակում բանկի ակտիվությունը վկայում է միջազգային շուկաներում աշխատելու կարողությունների, պրոֆեսիոնալիզմի մասին եւ կարեւոր քայլ է տարածաշրջանային ֆինանսական շուկային ինտեգրվելու, հաճախորդների ներդրումային հնարավորություններն ընդլայնելու տեսանկյունից։Best Exchange Member in Government Bonds Market. լավագույնը պետական պարտատոմսերի շուկայումԿոնվերս Բանկը պետական պարտատոմսերի շուկայի ակտիվ մասնակից է 2008 թվականից։Պետական պարտատոմսերի շուկան երկրի ֆինանսական կայունության կարեւորագույն հիմնասյուներից է։ Այս ոլորտում Բանկի ակտիվ մասնակցությունը նպաստում է շուկայի զարգացմանը, ներդրողների վստահության բարձրացմանը եւ պետական պարտքի արդյունավետ կառավարմանը։Best Trading Partner. Հասմիկ ՄաթեւոսյանԿոնվերս Բանկի ֆինանսական շուկաների վարչության ղեկավար Հասմիկ Մաթեւոսյանն այս մրցանակին արժանանում է երկրորդ անգամ։«Նման գնահատականները ոչ միայն ձեռքբերում են, այլեւ պատասխանատվություն։ Դրանք մեզ պարտավորեցնում են շարունակել աշխատել նույն նվիրումով՝ ապահովելով արդյունավետություն եւ ցուցաբերելով մասնագիտական բարձր կարողություններ, թիմային արդյունավետ աշխատանք»,- ասել է Հասմիկ Մաթեւոսյանը:Նշվում է, որ Կոնվերս Բանկը Հայաստանի ֆոնդային բորսայի եւ Կենտրոնական դեպոզիտարիայի մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում հաղթող է ճանաչվել նաեւ նախորդ տարիներին:Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 824