Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը

02.06.2026 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #UNIMobile

Յունիբանկի UNIMobile հավելվածում հասանելի են դարձել հեռախոսահամարով դրամական փոխանցումները։ Այժմ Յունիբանկի հաճախորդները կարող են ակնթարթորեն գումար փոխանցել ArcaPay համակարգին միացած այլ բանկերի հաճախորդներին՝ նշելով ստացողի հեռախոսահամարը։


Յունիբանկից հայտնել են, որ ArcaPay-ով փոխանցում կատարելու համար պետք չէ մուտքագրել ստացողի քարտի համարը կամ բանկային այլ տվյալներ, ինչը գործընթացը դարձնում է առավել պարզ եւ արագ։

Փոխանցում կատարելու համար UNIMobile հավելվածի «Փոխանցում հեռախոսահամարով» բաժնում անհրաժեշտ է ընտրել ArcaPay փոխանցումը, նշել ստացողի հեռախոսահամարը եւ բանկը, մուտքագրել գումարի չափը եւ հաստատել գործարքը։ Գումարը փոխանցվում է ստացողի հաշվին վայրկյանների ընթացքում եւ անմիջապես հասանելի դառնում օգտագործման համար։

Մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ArcaPay փոխանցումներն իրականացվելու են առանց միջնորդավճարի։ Մեկ գործարքի առավելագույն գումարը կազմում է 400 000 ՀՀ դրամ։

«Նոր ծառայության գործարկումը UNIMobile-ում Յունիբանկի հերթական քայլն է թվային ծառայությունների զարգացման եւ հաճախորդներին ֆինանսների կառավարման ժամանակակից ու հարմար լուծումներ առաջարկելու ուղղությամբ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Դիտում՝ 4984

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW