Մեծ էկրաններ է բարձրացել տարածաշրջանում առաջին AI լիամետրաժ մուլտֆիլմը՝ «Փոքր Մհեր»-ը։ Իդրամ ընկերությունն իր «Իդրամ Ջունիոր» հավելվածով մուլտֆիլմի ստեղծման գործընկերն է։ «Փոքր Մհեր» մուլտֆիլմի հիմքում հայկական «Սասնա ծռեր» էպոսն է՝ ներկայացված ժամանակակից եւ նորարարական մեկնաբանությամբ։ Սյուժեի կենտրոնում Մհերն է, որը դուրս է գալիս Ագռավաքարից եւ հայտնվում մերօրյա հայկական գյուղում՝ բախվելով նոր իրականությանը, որտեղ նա միաժամանակ զարմացած է, շփոթված եւ անսասան իր բնույթով։«Մենք միշտ կարեւորում ենք լինել այնպիսի նախաձեռնությունների գործընկերը, որոնք նպաստում են հայկական մշակույթի պահպանմանը, նորովի ներկայացմանն ու տարածմանը։ «Փոքր Մհեր» անիմացիոն մուլտֆիլմը, որն իր ստեղծման պատմությամբ առաջինն է տարածաշրջանում, վստահ ենք, որ մեծ ոգեւորությամբ կընդունվի ինչպես երեխաների եւ դեռահասների, այնպես էլ մեծահասակների շրջանում։ Այս պատմությունը եւս մեկ անգամ մեր երեխաներին կսովորեցնի ընկերասեր լինել, մնալ հավատարիմ սեփական արժեքներին եւ կարեւորել հայկական մշակույթն ու ավանդույթները»,- ասել է Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանը:Ընկերությունից հայտնել են, որ ստեղծագործական թիմը նախատեսում է «Փոքր Մհեր» անիմացիոն նախագիծը ներկայացնել նաեւ միջազգային լսարանին՝ այն թարգմանելով տարբեր լեզուներով եւ հասանելի դարձնելով միջազգային հարթակներում։ Թեեւ մուլտֆիլմի հիմքում հայկական էպոսն է, սցենարը կառուցված է այնպես, որ պատմությունը հասկանալի եւ հետաքրքիր լինի նաեւ օտարազգի հանդիսատեսի համար։«Սյուժեի հիմքում դրված են համամարդկային թեմաներ՝ ինքնության որոնում, քաջություն, ընտանիք, հավատարմություն եւ արժեքների պաշտպանություն, որոնք ընկալելի են տարբեր մշակույթների ներկայացուցիչների համար։ Մեր նպատակն է, որ մշակութային առանձնահատկությունները ոչ թե խոչընդոտեն, այլ լրացուցիչ հետաքրքրություն ստեղծեն պատմության նկատմամբ»,- ասել է նախագծի հեղինակ, բեմադրող ռեժիսոր եւ պրոդյուսեր, 485 գեներատիվ տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Հովհաննես Մարգարյանը։Փոքր Մհեր» անիմացիոն ֆիլմի ստեղծման վրա աշխատել է փորձառու թիմ՝ նորագույն տեխնոլոգիաները համադրելով ավանդական կինոարտադրության փորձի, գեղարվեստական մտածողության եւ մասնագիտական հմտությունների հետ։ Թիմի կողմից AI համակարգերին տրամադրվել են հարյուրավոր իրական լուսանկարներ հայկական գյուղերից, բնակավայրերից, տներից, կենցաղային առարկաներից եւ միջավայրերից, որոնք հավաքագրվել են նախնական ուսումնասիրությունների եւ սքաութինգի արդյունքում։ Սա հնարավորություն է տվել գեներացված պատկերներում ձեւավորել առավել ճշգրիտ, ճանաչելի եւ հայկական իրականությանը բնորոշ միջավայր։Հունիսի 1-ից «Փոքր Մհեր» մուլտֆիլմը կարելի է դիտել Հայաստանի բոլոր կինոթատրոններում․ սա իսկական մեծ նվեր է երեխաներին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով։ Իսկ տոմսերը կարող եք ձեռք բերել Idram&IDBank հավելվածով։Իդրամ ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 4364