Koreez-Telcell-PhysMath մաթեմատիկական մրցույթի 120 լավագույն աշակերտ մրցել է եզրափակչում

02.06.2026 | 10:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Koreez #Telcell #PhysMath

Կրթական շարժում, որը ձեւավորում է ապագան. Koreez-Telcell-PhysMath մաթեմատիկական մրցույթը մոտենում է իր վճռորոշ փուլին. 120 լավագույն աշակերտ մրցել է եզրափակչում։ Մրցույթը միավորել էր ավելի քան 15,000 աշակերտի Երեւանից եւ Հայաստանի 10 մարզերից։


Երկու առցանց փուլերից եւ կիսաեզրափակչում ծավալված լարված պայքարից հետո եզրափակիչ փուլ է անցել 120 աշակերտ՝ յուրաքանչյուր տարիքային խմբի լավագույն տասնյակները՝ 1-12-րդ դասարաններից։

Koreez կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանն ընդգծել է, որ սա արդեն պարզապես կրթական մրցույթ չէ, այլ՝ իրական մաթեմատիկական շարժում, որն ընդգրկում է ամբողջ հանրապետությունը, եւ որի մեծ աջակիցը դարձել է նաեւ իրենց գործընկերը՝ Telcell-ը։

«Արդեն երկրորդ տարին է, ինչ Telcell ընկերությունը դարձել է Koreez-ի ռազմավարական գործընկերը, եւ դա մեզ հնարավորություն տվեց շատ ավելի մեծ մասշտաբներով իրականացնել մրցույթը։ Ամեն տարի աճում են աշակերտների հետաքրքրությունն ու մասնակցությունը։ Եվ ամենակարեւորը՝ սա պարզապես օլիմպիադա չէ, սա մրցույթ է, որտեղ յուրաքանչյուր աշակերտ, անկախ իր առաջադիմությունից, կարող է մասնակցել, որովհետեւ մեր գլխավոր նպատակն ու առաքելությունը մաթեմատիկական առարկաների նկատմամբ սեր սերմանելն է»,- ասել է Սուրեն Ալոյանը։

Telcell-ի գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանի խոսքով՝ Telcell-ի համար այս համագործակցությունը պարզապես հովանավորություն չէ։ Սա ռազմավարական ներդրում է այն երեխաների ապագայի մեջ, որոնք վաղը ձեւավորելու են Հայաստանի տեխնոլոգիական եւ գիտական ներուժը։

«Telcell ընկերությունը, լինելով տեխնոլոգիական եւ դասական ֆինտեխ ընկերություն, ինչպես նաեւ այդ ոլորտների առաջատար կազմակերպություններից մեկը, խիստ կարեւորում է որակյալ կրթությունը։ Մենք համարում ենք, որ ռազմավարական տեսանկյունից կրթությունը կարեւորագույն նշանակություն ունի թե՛ երկրի, թե՛ կազմակերպության համար։ Մեզ համար չափազանց կարեւոր է ստեղծել պայմաններ, լուծումներ, մրցույթներ եւ այլ հնարավորություններ՝ աջակցելու եւ օգնելու թե՛ ուսուցիչներին, թե՛ դպրոցականներին, իսկ Koreez-ը ստեղծում է այդ բոլոր հնարավորությունները»,- նշել է Արտյոմ Ղազարյանը։

Մրցույթի կազմակերպիչները վստահեցրել են, որ այս մասնակիցներից շատերը ապագայում դառնալու են գիտության, տեխնոլոգիաների եւ նորարարության ոլորտների առաջատար ներկայացուցիչներ, քանի որ եզրափակիչ փուլ հասած աշակերտներն արդեն իսկ ապացուցել են իրենց բարձր մակարդակը։

«Մեր դպրոցն ունի այնպիսի ձեւաչափ, որը հնարավորություն է տալիս հանրապետության ողջ տարածքից բացահայտել լավագույն աշակերտներին եւ լավագույն մասնագետների միջոցով ապահովել նրանց կրթությունը։ Koreez շարժումը նույնպես կարեւոր է այդ առումով, որովհետեւ կրկին բացահայտում ենք լավագույններին։ Եզրափակիչ փուլից յուրաքանչյուր դասարանից երեք աշակերտի իրավունք ենք տվել հարցազրույցի միջոցով ընդունվել մեր դպրոց»,-ասել է ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց-ի տնօրեն Արման Սարգսյանը։

Ծրագրի մասնակից երեխաների ծնողները եւս վստահեցրել են, որ մրցույթն արդեն մի քանի տարի է ոգեւորում է երեխաներին եւ մեծացնում նրանց հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամբ։

Աշակերտներից շատերը մրցույթին մասնակցում են ոչ առաջին անգամ եւ վստահ են, որ իրենց սիրելի առարկայի շրջանակում անցկացվող այս մրցույթը ուժերը փորձելու հիանալի հնարավորություն է։

Կազմակերպիչների համոզմամբ՝ Koreez-Telcell-PhysMath մրցույթը շարունակում է ձեւավորել նոր կրթական մշակույթ Հայաստանում, որտեղ մաթեմատիկան դառնում է ոչ միայն առարկա, այլեւ ապագայի հնարավորություն։

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Դիտում՝ 662

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW