Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը հինգերորդ անգամ մեկ հարկի տակ էր համախմբել ֆինանսական ոլորտի շախմատասերներին։ ԿԲ-ից հայտնում են, որ 19 բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական եւ ներդրումային ընկերությունների ներկայացուցիչներ մրցեցին «Ֆինանսական ոլորտի շախմատի գավաթ 2026» մրցաշարում՝ ցուցադրելով ռազմավարական մտածողություն եւ թիմային պայքար։«Կենտրոնական բանկը ընտրում է շախմատը, քանի որ այն ռազմավարական մտածողության, փոխըմբռնման եւ մրցակցի հանդեպ հարգանքի մասին է։ Սրանք արժեքներ են, որոնք կարեւոր են ոչ միայն շախմատում, այլեւ աշխատանքում եւ կյանքում», - ասել է Կենտրոնական բանկի անձնակազմի եւ կորպորատիվ մշակույթի տնօրեն Անի Կիրակոսյանը:«Ֆինանսական ոլորտի շախմատի գավաթ 2026»-ը անցկացվել է թիմային եւ անհատական ձեւաչափերով։ Թիմային պայքարում հաջողության հասավ եւ ոսկե մեդալի արժանացավ Կենտրոնական բանկի թիմը։ Երկրորդ տեղը գրավեց ԱմերիաԲանկի թիմը, իսկ երրորդ տեղը բաժին հասավ Ֆասթ Բանկի շախմատիստներին։ Անհատական պայքարում առաջին տեղը զբաղեցրեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը։ Երկրորդ տեղը գրավեց Արմսվիսբանկի ներկայացուցիչ Գեւորգ Թադեւոսյանը, իսկ երրորդ տեղը՝ Արդշինբանկի ներկայացուցիչ Վահե Մկոյանը։Հաղթողները պարգեւատրվեցին խրախուսական մրցանակներով, որոնք հանձնեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։Հոբելյանական՝ հինգերորդ մրցաշարի շրջանակում պարգեւատրվեցին նաեւ առանձին խաղատախտակներում լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցները՝● 1-ին խաղատախտակ՝ Գեւորգ Կոշեցյան (Ֆասթ Բանկ)● 2-րդ խաղատախտակ՝ Գոռ Գրիգորյան (Կենտրոնական բանկ)● 3-րդ խաղատախտակ՝ Նարեկ Գեւորգյան (Կենտրոնական բանկ)● 4-րդ խաղատախտակ՝ Գրիգոր Սարգսյան (Կենտրոնական բանկ)Մրցաշարին զուգահեռ՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, անցկացվեց նաեւ շախմատի հատուկ մրցաշար՝ Կենտրոնական բանկի աշխատակիցների երեխաների մասնակցությամբ։ Tweet Դիտում՝ 1069