Impacture 2026 կոնֆերանսը դարձել է ոչ միայն բարեգործության, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) եւ հանրօգուտ ներդրումների շուրջ քննարկումների հարթակ, այլեւ՝ կարեւոր ու խորհրդանշական նախաձեռնության մեկնարկ։ Կոնֆերանսի ընթացքում հայտարարվել է Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի սաների համար նախատեսված ամենամյա նոր մրցանակների մասին, որոնք կրելու են աշխարհահռչակ երաժիշտներ՝ Deep Purple խմբի վոկալիստ Իէն Գիլանի եւ Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմիի անունները։Նախաձեռնությամբ նախատեսվում է ամեն տարի պարգեւատրել դպրոցի լավագույն վոկալիստներին եւ քանոնահարներին։ Իէն Գիլանն ու Թոնի Այոմին սիրով ընդունել են առաջարկը, իսկ IDBank-ը ստանձնել է մրցանակների ապահովումը։Դպրոցի ղեկավարության կողմից տրամադրված մի քանի վոկալիստ եւ քանոնահար աշակերտների ելույթների տեսագրություններից Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին որպես մրցանակակիրների ընտրել էին 6-րդ դասարանի աշակերտ Նարեկ Զաքարյանին (վոկալ) եւ 4-րդ դասարանի աշակերտ Մոնիկա Ներսիսյանին (քանոն):Յուրաքանչյուր անվանակարգի համար սահմանված է 150․000 դրամ՝ idcoin-ների տեսքով։IDBank-ի եւ Idram-ի հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի փոխանցմամբ՝ Rock Aid Armenia-ն երկարաժամկետ ազդեցություն ունեցող բացառիկ նախաձեռնություն է, որը ոչ միայն վերածնել է կրթօջախ, այլեւ նոր հնարավորություններ ստեղծել տաղանդավոր երեխաների համար։ «IDBank-ում մենք եւս առաջնորդվում ենք երկարաժամկետ ազդեցության սկզբունքով՝ վստահ լինելով, որ նույնիսկ փոքր ներդրումը կարող է իրական փոփոխություն բերել։ Այդ գաղափարն արդեն վեց տարի իրականություն ենք դարձնում «Մի դրամի ուժը» նախաձեռնության միջոցով»,-նշել է Տաթեւիկ Վարդեւանյանը։Նախաձեռնությունը սերտորեն կապված է Rock Aid Armenia ծրագրի պատմության հետ, որը սկիզբ է առել Սպիտակի երկրաշարժից հետո՝ աշխարհահռչակ ռոք երաժիշտների մասնակցությամբ։ 2009 թվականին Մեդիամաքսի նախաձեռնած Armenia Grateful 2 Rock նախագծի արդյունքում, Իէն Գիլանի եւ Թոնի Այոմիի անմիջական մասնակցությամբ, կառուցվեց Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի նոր շենքը։ 2019 թվականին Rock Aid Armenia նախաձեռնության 30-ամյակը Հայաստանում նշվեց IDBank-ի գլխավոր գործընկերությամբ։ Այդ այցի շրջանակում Իէն Գիլանն ու Թոնի Այոմին այցելել էին նաեւ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց։Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 5505