Ռուսաստանը կարող է չեղարկել արտոնյալ գնով գազ մատակարարելու համաձայնագիրը

27.05.2026 | 08:42 Գլխավոր էջ / Նորություններ /

Ռուսաստանը կարող է միակողմանիորեն կասեցնել կամ չեղարկել բնական գազի, նավթամթերքի եւ չմշակված ադամանդների մատակարարման վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերին կնքված հայ-ռուսական համաձայնագիրը։


Այդ մասին գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլեւի մայիսի 25-ին Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն ուղարկցված նամակին։

Ըստ հոդվածի՝ նախարարի նամակում, մասնավորապես, ասվում է.

«Եվրոպական միության հետ Հայաստանի փոխգործակցության խորացմանն ուղղված շարունակական գործնական քայլերը եւ Հայաստանի կառավարության կողմից հռչակված ԵՄ անդամակցության ձգտումը վտանգի տակ են դնում ռուս-հայկական առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության հիմնարար բարձր մակարդակի պահպանումն ու զարգացումը, որի հիմքերից մեկը հանդիսանում են երկկողմ միջազգային պայմանագրերը»։

Ցիվիլեւն նաեւ նշել է, որ Հայաստանի քաղաքականությունը «չի համապատասխանում մեր երկրների կառավարությունների ու տնտեսավարող սուբյեկտների միջեւ տասնամյակների ընթացքում փոխադարձ հարգանքի եւ փոխշահավետության հիման վրա կառուցված գործընկերության բնույթին, ինչպես նաեւ ՌԴ կողմից Հայաստանի կրիտիկական կարիքները արտոնյալ պայմաններով ապահովելու նպատակով բազմիցս ձեռնարկված գործնական քայլերին»։
«Կոմերսանտը» նշում է, որ 2013 թվականի համաձայնագրով Ռուսաստանը Հայաստան արտահանվող նավթամթերքի, գազի եւ ադամանդների վրա համար անժամկետ վերացրել է արտահանման մաքսատուրքերը։

Ռուսաստանը Հայաստան է մատակարարում նավթամթերք եւ գազ՝ ցուցիչային հաշվեկշիռներով հաստատված ներքին սպառման ծավալներով։
Դիտում՝ 3605

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW