«Նորք Կապիտալ» ներդրումային ընկերությունը եւ «Տինտակոլ» ընկերության իտալական գրասենյակը հայտարարում են հայ-իտալական «Լիտոկոլ ԱմԿո» ընկերության բաժնեմասերի 100% փաթեթի ձեռքբերման մասին: Հայաստանի միաձուլումների եւ ձեռքբերումների այս բացառիկ գործարքը ֆինանսավորվել է Ամիօ բանկի կողմից:Գործարքի արդյունքում ավելի քան 25 տարի հայաստանյան շուկայում վստահություն վայելող շինարարական նյութերն այսուհետ կարտադրվեն Տինտակոլ ապրանքանիշի ներքո՝ եվրոպական բարձր ստանդարտներով:Նշվում է, որ 2007թ. հիմնադրված Երեւանի գործարանը ամբողջությամբ ավտոմատացված է, ունի բարձր արտադրական հզորություններ, իսկ արտադրությունում կիրառվում են նաեւ արհեստական բանականության գործիքներ: Այս գործարանի արտադրանքը լիովին համապատասխանում է ԵՄ ստանդարտներին, եւ արտադրանքի ավելի քան 40%-ն արտահանվում է:Ամիօ բանկի Կորպորատիվ եւ ՓՄՁ բիզնեսի ղեկավար Արման Պետրոսյաննը կարեւորել է գործարքի ստրատեգիական նշանակությունը բանկի համար.«Սա հստակ ցուցիչ է, որ Հայաստանի բիզնես համայնքը վստահում է Ամիօ բանկին՝ որպես ֆինանսական գործընկեր: Այս գործարքը բանկի վերջին երեք տարիների տրանսֆորմացիայի տեսանելի արդյունքն է եւ մեզ համար շատ կարեւոր ձեռքբերում: Բանկը մշտապես կանգնած է բիզնեսի կողքին եւ պատրաստ է աջակցել ցանկացած նախաձեռնության, որը հավելյալ արժեք կստեղծի պետության համար՝ խթանելով տնտեսության զարգացումը»:«Այս գործարքի ֆինանսական գործընկեր լինելը փաստում է հայաստանյան բիզնես համայնքի կողմից Ամիօ բանկի նկատմամբ ունեցած բարձր վստահության մասին: Գործարքի հեռահար նպատակը Հայաստանում տարածաշրջանային նշանակության արտադրական հաբ ստեղծելն է, որը կխթանի տեղական արտադրության ընդլայնումն ու արտահանման ծավալների աճը ասվում է բանկի հաղորդագրությունում:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1943