ԱրարատԲանկը նվազեցրել է շուրջ 400 պարտաճանաչ ՓՄՁ հաճախորդի վարկերի տոկոսադրույքը

21.05.2026 | 11:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #ՓՄՁ

Հայաստանում գործում է շուրջ 115 հազար միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություն, որոնք բիզնեսի ֆինանսավորման շնորհիվ կարողանում են ընդլայնել իրենց գործունեությունը եւ ստեղծել աշխատատեղեր։ 


ԱրարատԲանկը մշտապես կանգնած է ՓՄՁ տնտեսվարողների կողքին՝ աջակցելով պարտաճանաչ ու կարեւոր աշխատանքով մեր երկրի տնտեսության զարգացման գործում մեծ դեր ունեցող ընկերություններին։ 

Շարունակելով աջակցել փոքր եւ միջին ձեռնարկություններին՝ բանկը որոշում է կայացրել ՓՄՁ մի շարք հաճախորդների համար 1 տոկոսային կետով նվազեցնել գործող վարկերի տարեկան տոկոսադրույքները։ 

Տոկոսադրույքների վերանայման որոշումը տարածվում է ԱրարատԲանկի՝ շուրջ 400 պարտաճանաչ ՓՄՁ հաճախորդների վրա։ 

«Որոշման նպատակն է նվազեցնել ՓՄՁ ոլորտի հաճախորդների ֆինանսական բեռը, խթանել բիզնես ակտիվությունն ու ստեղծել առավել բարենպաստ պայմաններ ընթացիկ գործունեության եւ հետագա զարգացման համար։

Բանկը մշտապես կարեւորել է ՓՄՁ ոլորտի տնտեսվարողների ֆինանսական կայունությունն ու բիզնեսի զարգացման հնարավորությունները։ Այդ քաղաքականության շրջանակում պարբերաբար իրականացվող վերջին միջոցառումներից մեկն էլ բիզնես վարկերի ակցիան էր, որն իր արտոնյալ եւ ճկուն պայմաններով մեծ արձագանք էր ստացել բիզնես համայնքում»,-ասվում է բանկի հաղորդագրությունում:

Բանկը շարունակելու է հանդես գալ նմանատիպ նախաձեռնություններով՝ ապահովելով ՓՄՁ ոլորտի համար առավել հասանելի, ճկուն եւ շահավետ ֆինանսավորման հնարավորություններ։ 

Բիզնեսի ֆինանսավորման պայմաններին ծանոթացեք՝ այցելելով ԱրարատԲանկի ցանկացած մասնաճյուղ, պաշտոնական կայք կամ զանգահարելով +374 10 59 23 23:

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 3903

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW