ՎՏԲ-Հայաստան Բանկը թարմացրել է անշարժ գույքի գրավով սպառողական վարկերի պայմանները՝ դարձնելով պրոդուկտն ավելի հասանելի եւ ճկուն մանրածախ հաճախորդների համար։ Բանկից հայտնել են, որ բարելավված առաջարկի շրջանակում հաճախորդները կարող են ձեւակերպել մինչեւ 30 մլն դրամի վարկ՝ որպես գրավ ներկայացնելով Հայաստանի տարածքում գտնվող բնակելի կամ կոմերցիոն անշարժ գույք։ Վարկի գումարը կազմում է անշարժ գույքի գնահատված արժեքի մինչեւ 60%-ը։ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ հաճախորդներին հասանելի է անշարժ գույքի գրավով սպառողական վարկ՝ մինչեւ 30 մլն ՀՀ դրամի չափով։ Մինչեւ 10 մլն դրամի հայտերը կարող են դիտարկվել պարզեցված կարգով՝ առանց եկամուտների պարտադիր հաստատման։Վարկի տոկոսադրույքը կազմում է տարեկան 17.5%-ից մինչեւ 21% (փաստացի տոկոսադրույքը՝ 18.9%-23.8%)։ Մարման ժամկետը՝ 3-ից մինչեւ 10 տարի։ Թարմացված պայմանները նախատեսում են նաեւ վարկի վաղաժամկետ մարում՝ առանց տույժերի, ինչպես նաեւ վարկի սպասարկման ամսական միջնորդավճարի եւ հայտի դիտարկման վճարի բացակայություն։«Մենք կայուն հետաքրքրություն ենք տեսնում սպառողական վարկերի նկատմամբ, հատկապես այն հաճախորդների կողմից, ովքեր կողմնորոշված են երկարաժամկետ ֆինանսական լուծումների։ Այս պահանջարկին արձագանքելով՝ բանկը բարելավել է պրոդուկտի պայմանները՝ բարձրացնելով վարկավորման առավելագույն գումարը մինչեւ 30 մլն ՀՀ դրամ։ Ընդ որում, մինչեւ 10 մլն դրամի վարկերը հասանելի են ձեւակերպման պարզեցված կարգով։ Թարմացված պայմանները հաճախորդներին հնարավորություն են տալիս ներգրավել ավելի խոշոր գումարներ՝ երկար ժամկետով։ Այս փոփոխությունները հաշվի առնելով՝ մենք նախատեսում ենք ընթացիկ տարում ավելացնել վարկային պորտֆելը 30%-ով»,- մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։Վարկը կարելի է ձեւակերպել բանկի ցանկացած մասնաճյուղում՝ ներկայացնելով սոցիալական քարտ, անձնագիր կամ ID–քարտ (վարկառուի, համավարկառուի եւ գրավատուի), ինչպես նաեւ անշարժ գույքի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր։Պրոդուկտի մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87 87 հեռախոսահամարով։ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 4130