ԼԻԳԱ Ինշուրանսը նշում է 18-ամյակը եւ հայտարարում է զարգացման նոր փուլի եւ բրենդի թարմացման մասին

20.05.2026 | 13:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԼԻԳԱ Ինշուրանս #բրենդ #թարմացում

ԼԻԳԱ Ինշուրանսը հայտարարում է ընկերության բրենդային ինքնության թարմացման մասին, որը պայմանավորված է ընկերության զարգացման նոր փուլով եւ միջազգային ինտեգրման գործընթացով՝ միաժամանակ նշելով Հայաստանի ապահովագրական շուկայում գործունեության 18-ամյակը։


«Անցած 18 տարիների ընթացքում ԼԻԳԱ Ինշուրանսը ճանաչվել է որպես Հայաստանի ճանաչված ապահովագրական ընկերություն՝ հաճախորդների եւ գործընկերների հետ կառուցելով երկարաժամկետ հարաբերություններ՝ հիմնված վստահելիության, պրոֆեսիոնալիզմի եւ շարունակական զարգացման վրա։ Այսօր ընկերությունը մուտք է գործում զարգացման նոր փուլ՝ դառնալով միջազգային ապահովագրական եւ ֆինանսական էկոհամակարգի մաս»,- ասված է հաղորդագրության մեջ։

Վերջին շրջանում ընկերության բաժնետոմսերի 100% ձեռք են բերել եվրոպական ֆինանսական խմբերը՝ GRAWE Group-ը եւ C-Quadrat Investment Group-ը, ինչի արդյունքում ԼԻԳԱ Ինշուրանսը տեղական ապահովագրական ընկերությունից վերափոխվել է միջազգային ապահովագրական եւ ֆինանսական էկոհամակարգի մասի։

GRAWE Group-ը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի առաջատար ապահովագրական խմբերից է՝ շուրջ 200 տարվա պատմությամբ եւ գործունեությամբ եվրոպական մի շարք երկրներում, իսկ C-Quadrat Investment Group-ը միջազգային ներդրումային խումբ է՝ ակտիվների կառավարման ոլորտում բազմամյա փորձառությամբ։ Նրանց փորձառության, կառավարման մշակույթի եւ երկարաժամկետ ռազմավարական մոտեցումների համադրությունը ձեւավորում է ԼԻԳԱ Ինշուրանսի զարգացման նոր հիմքը։

Ինտեգրման շրջանակում ընկերությունը թարմացրել է իր բրենդային ինքնությունը՝ պահպանելով բրենդի հիմնական եւ ճանաչելի տարրերը՝ անվանումը, վահան խորհրդանիշը եւ կորպորատիվ գունային լուծումները։ Միաժամանակ, ապրանքային նշանում ավելացվել է «Member of GRAWE Group», որն արտացոլում է ընկերության ինտեգրումը միջազգային ապահովագրական խմբի կազմ եւ զարգացման նոր մակարդակ։

Վիզուալ փոփոխություններն ընկերությունում ընթացող առավել լայն վերափոխումների արտաքին արտահայտությունն են։ ԼԻԳԱ Ինշուրանսը ներկայումս իրականացնում է կառավարման, գործառնական եւ պրոդուկտային ուղղություններով էական փոփոխություններ՝ նպատակ ունենալով ներդնել միջազգային լավագույն փորձը եւ բարձրացնել ապահովագրական ծառայությունների որակը հայկական շուկայում։ Ընկերությունում արդեն ձեւավորվել է տնօրինություն՝ որպես կոլեգիալ կառավարման մարմին, ներդրվում են կորպորատիվ կառավարման նոր մոտեցումներ, ակտիվ աշխատանքներ են իրականացվում միջազգային փորձի եւ եվրոպական ապահովագրական ստանդարտների ներդրման ուղղությամբ։

Զարգացման հաջորդ փուլում ԼԻԳԱ Ինշուրանսը նախատեսում է շուկա ներկայացնել նոր, բարձրակարգ ապահովագրական պրոդուկտներ, ինչպես նաեւ ներդնել կյանքի ապահովագրություն ՝ Հայաստան բերելով եվրոպական ապահովագրական լավագույն փորձը, լուծումները եւ սպասարկման մշակույթը։

«Մեզ համար միջազգային խմբերին ինտեգրումը պարզապես կառուցվածքային փոփոխություն չէ։ Սա երկարաժամկետ ռազմավարական վերափոխում է, որի նպատակն է ձեւավորել ապահովագրական ծառայությունների նոր որակ Հայաստանում։ Մենք արդեն իրականացնում ենք համակարգային փոփոխություններ՝ կառավարման, պրոդուկտների մշակման եւ հաճախորդների սպասարկման ուղղություններով՝ ներմուծելով միջազգային փորձն ու ստանդարտները։ Առաջիկայում մեր հաճախորդներին կառաջարկենք նոր սերնդի ապահովագրական լուծումներ, այդ թվում՝ կյանքի ապահովագրության ոլորտում»,- նշել է ԼԻԳԱ Ինշուրանսի Տնօրինության նախագահ - գործադիր տնօրեն Վահագն Աղավելյանը։

«ԼԻԳԱ Ինշուրանսն իր զարգացումը դիտարկում է որպես Հայաստանի ապահովագրական շուկայի առավել լայն վերափոխման մաս՝ նպաստելով ոլորտում որակի, վստահության եւ պրոֆեսիոնալիզմի նոր չափանիշների ձեւավորմանը»,- եզրափակել են ընկերությունում։
Դիտում՝ 5670

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW