Այսուհետ Յունիբանկի հաճախորդ կարելի է դառնալ UNIMobile հավելվածի միջոցով՝ անցնելով կենսաչափական նույնականացում: Բանկից հայտնել են, որ առցանց գրանցվելու համար պարզապես պետք է ներբեռնել UNIMobile հավելվածը App Store-ից կամ Google Play-ից, լրացնել անհրաժեշտ տեղեկությունները եւ հետեւել համակարգի հրահանգներին: Ամբողջ գործընթացը տեւում է ընդամենը մի քանի րոպե եւ պահանջում է միայն անձը հաստատող փաստաթուղթ եւ սմարթֆոն:Կենսաչափական նույնականացումից հետո օգտատերերը ստանում են շուրջօրյա հասանելիություն ֆինանսական ծառայություններին՝ առանց բանկի մասնաճյուղ այցելելու: UNIMobile հավելվածի միջոցով հաճախորդները կարող են բացել բանկային հաշիվ, ձեւակերպել սպառողական վարկ, կատարել դրամական փոխանցումներ Հայաստանի ներսում եւ արտերկիր, համալրել ավանդները, ստեղծել թվային քարտեր, կատարել կոմունալ եւ այլ վճարումներ ու շատ ավելին: Առցանց գրանցումը հասանելի է ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար:Թվային սպասարկման ուղիների զարգացումը Յունիբանկի առաջնահերթ ուղղություններից մեկն է: Հեռակա նույնականացման գործարկումը թույլ կտա դառնալ Յունիբանկի հաճախորդ եւ օգտվել մոբայլ հավելվածում առկա բանկային ծառայություններից ցանկացած վայրում:Բացի այդ, UNIMobile մոբայլ հավելվածում գործարկվել են նոր հնարավորություններ: Օգտատերերը այժմ կարող են իրենց ֆիզիկական քարտի համար նոր PIN-կոդ սահմանել՝ առանց այն վերաթողարկելու անհրաժեշտության։«Քարտեր» բաժնում ավելացվել է «Սահմանափակումներ» ենթաբաժինը, որը թույլ է տալիս սահմանել սահմանաչափեր ըստ գործարքի տեսակի (օնլայն եւ օֆլայն), ինչպես նաեւ ըստ տարածաշրջանի (բացառությամբ Հայաստանի Հանրապետության)։«Յունիբանկը կշարունակի զարգացնել իր թվային ծառայությունները, կատարելագործելով մոբայլ հավելվածը եւ ստեղծելով նոր հնարավորություններ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 6529