«Յունիսպորտ» ակումբը Ֆուտզալի Հայաստանի Գավաթի եւ Հայաստանի Բարձրագույն խմբի եզրափակիչներում է

19.05.2026 | 11:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Յունիսպորտ» #Յունիբանկ

«Յունիսպորտ» ակումբը շարունակում է գրանցել հաջողություններ հայկական ֆուտզալում՝ վստահ մրցելույթներով հանդես գալով ինչպես Հայաստանի Գավաթի, այնպես էլ Բարձրագույն խմբի առաջնություններում։ 


Ֆուտզալի Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում «Յունիսպորտը» 3։1 հաշվով հաղթել է «Սիեվնին»՝ նվաճելով եզրափակիչի ուղեգիր։ Դուբլի հեղինակ է դարձել Սարգիս Մարգարյանը, մեկ գոլ էլ խփել է Էդվարդ Մկրտչյանը։ Այսպիսով, «Յունիսպորտը» եւ «ՊրոԴեվը» կվիճարկեն Հայաստանի Գավաթը: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 20-ին: 
 
Մայիսի 17-ին կայացած ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ փուլի պատասխան հանդիպումներում առաջնության առաջատար «Յունիսպորտը» 12։3 հաշվով գերազանցել է «Լոգիկոնին», գրանցել 20-րդ անընդմեջ հաղթանակը ու դուրս եկել եզրափակիչ։ 
 
«Յունիսպորտ» ակումբի գլխավոր հովանավորը Յունիբանկն է։ 

«Պրոֆեսիոնալ սպորտը մշտապես Յունիբանկի ուշադրության կենտրոնում է եւ հանդիսանում է բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարեւոր ուղղություններից մեկը։ Յունիբանկը հետեւողականորեն աջակցում է հայկական սպորտի զարգացմանը՝ նպաստելով մարզիկների առաջընթացին, երիտասարդ սերնդի ակտիվ կենսակերպին եւ առողջ ապրելակերպի տարածմանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Դիտում՝ 4992

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW