Ֆասթ Բանկն սկսել է գործակցել Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիայի հետ որպես գլխավոր հովանավոր։ Բանկից հայտնել են, որ այս գործակցությունը կարեւոր խթան է առաջիկա գրեփլինգի, պանկրատիոնի եւ սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնության նախաշեմին։ՓՄՁ բիզնեսի կառավարման տնօրեն-տնօրինության անդամ Արտավազդ Թառոյանն ընդգծել է, որ այս հովանավորությունը միտված է խրախուսել մեր մարզիկներին․ «Գրեփլինգ մարզաձեւի մեր ներկայացուցիչները մեծ ներուժ ունեն եւ լավագույնս դրսեւորել են իրենց տարբեր առաջնություններում: Ֆասթ Բանկի աջակցությունը միտված է քաջալերելու մեր տաղանդավոր ըմբիշներին, եւ մենք վստահ ենք, որ շարունակական աշխատանքների եւ աջակցության շնորհիվ կհասնենք հաղթանակների»:Նշվում է, որ մայիսի 24-ից 31-ը Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի UWW (United World Wrestling) միջազգային կազմակերպության պաշտոնական Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի հավաքականը կմասնակցի իր ողջ կազմով՝ մինչեւ 15 տարեկանների, 17 եւ 20 տարեկանների, մեծահասակների մրցաշարերում: «Մենք գնահատում ենք մեր գործընկերներին՝ հանձինս Ֆասթ Բանկի, որը մեր կողքին է եւ դարձնում է այս առաջնությունը հնարավոր, եւ իհարկե կուզեմ նշել, որ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ մենք հյուրընկալել ենք Եվրոպայի առաջնության միաժամանակ տարբեր ուղղություններ, այն է՝ գրեփլինգ, պանկրատիոն եւ սիրողական խառը մենամարտեր»,- ասել է Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանը:Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիան գործում է 2020 թվականից, այս ընթացքում Հայաստանի ներկայացուցիչները հասցրել են 72 մեդալ նվաճել աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում։«Ֆասթ Բանկը շարունակաբար ներդրումներ է կատարում Հայաստանում ամենատարբեր մարզաձեւերի զարգացման ուղղությամբ եւ վերջին շրջանում մի շարք գործակցության պայմանագրեր է կնքել տարբեր ակումբների հետ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 1054