Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը հրապարակել է իր Value Report 2025 հաշվետվությունը` ներկայացնելով ընկերության բիզնես վերափոխման ընթացքը, կայուն զարգացման առաջնահերթությունները եւ երկարաժամկետ ռազմավարական ուղղությունները։ Հաշվետվությունը նաեւ ներկայացնում է նոր Value Plan 2030+ ծրագիրը, որը սահմանում է ընկերության զարգացման հաջորդ փուլը։Հաշվետվությունը ամփոփում է ՖՄԻ-ի 2025 թվականի ճանապարհային քարտեզի իրականացման արդյունքները եւ ցույց տալիս, թե ինչպես է ընկերությունը վերջին տարիներին վերափոխել իր գործունեությունը՝ համադրելով ֆինանսական արդյունքները շրջակա միջավայրի եւ սոցիալական պատասխանատվության հետ։ Այն նաեւ ընդգծում է ընկերության մոտեցումը՝ երկարաժամկետ արժեք ստեղծելու ուղղությամբ՝ արագ փոփոխվող գլոբալ պայմաններում։Հաշվետու տարվա ընթացքում ՖՄԻ-ն շարունակել է զարգացնել անծուխ այլընտրանքները․ 2025 թվականին ընկերության անծուխ արտադրանքն ամբողջ աշխարհում օգտագործել է շուրջ 43.5 միլիոն չափահաս սպառող ավելի քան 100 շուկաներում։ Միեւնույն ժամանակ, անծուխ արտադրանքից ստացված եկամուտը կազմել է ընկերության ընդհանուր զուտ եկամուտների 41.5%-ը՝ հասնելով $16.9 միլիարդի։Ներկայացված Value Plan 2030+ ծրագիրը նպատակ ունի արագացնել ընկերության անցումը դեպի անծուխ ապագա՝ միաժամանակ ամրապնդելով նորարարությունը եւ կայուն զարգացման սկզբունքները։ Այն ներառում է մի շարք առաջնահերթություններ՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարից եւ շրջանաձեւ տնտեսությունից մինչեւ կենսաբազմազանության պահպանում, աշխատակիցների զարգացում եւ մատակարարման շղթայում պատասխանատու գործելակերպ։«Մեր վերափոխումը հիմնված է շարունակական նորարարության եւ երկարաժամկետ արժեք ստեղծելու հանձնառության վրա: Մենք ձգտում ենք կառուցել բիզնես, որը կհամապատասխանի ժամանակակից պահանջներին եւ կմնա մրցունակ՝ արձագանքելով գիտական առաջընթացին եւ սպառողների սպասումներին»,- ասել է ՖՄԻ-ի Գլխավոր գործադիր տնօրենը Յացեկ Օլչակը։«Value Plan 2030+-ը թույլ է տալիս առավել հստակ կապել կայուն զարգացման առաջնահերթությունները բիզնես արդյունքների հետ։ Այն միտված է ապահովելու չափելի արդյունքներ եւ խթանելու համագործակցությունն ու պատասխանատվությունը»,- նշել է ՖՄԻ-ի Կայուն զարգացման գծով գլխավոր տնօրեն Ջենիֆեր Մոտլեսը։Հայաստանում Ֆիլիպ Մորիս Արմենիա-ն աջակցում է այս գլոբալ վերափոխմանը՝ առաջարկելով չափահաս ծխողներին անծուխ այլընտրանքներ եւ պահպանելով պատասխանատու բիզնես վարքագիծ։ Ընկերությունը շարունակում է ներդրումներ կատարել աշխատակիցների զարգացման մեջ, ապահովել բարձր կարգի համապատասխանություն կարգավորող պահանջներին եւ համագործակցել տեղական շահագրգիռ կողմերի հետ՝ նպաստելով երկրի տնտեսական եւ մասնագիտական միջավայրի զարգացմանը։Value Report 2025 հաշվետվությունը կազմվել է միջազգային առաջատար ստանդարտներին համապատասխան, ներառյալ Global Reporting Initiative (GRI) եւ International Sustainability Standards Board (ISSB) ուղեցույցները։ Տարեկան հաշվետվությունից «Value Report» ձեւաչափի անցումը արտացոլում է ընկերության նպատակադրումը՝ առավել հստակ ներկայացնելու, թե ինչպես է այն ստեղծում եւ պահպանում արժեքը ժամանակի ընթացքում։Ֆիլիպ Մորիս Ինթերնեշնլ․ անծուխ ապագայի կառուցման գլոբալ առաջատարՖիլիպ Մորիս Ինթերնեշնլ-ը միջազգային առաջատար սպառողական ապրանքների ընկերություն է, որն ակտիվորեն նպաստում է անծուխ ապագայի ստեղծմանը եւ երկարաժամկետ հեռանկարում զարգացնում է իր պորտֆելը՝ ներառելով նաեւ ծխախոտի եւ նիկոտինի ոլորտից դուրս գտնվող ապրանքներ։ Ընկերության ներկայիս արտադրանքների պորտֆելը հիմնականում բաղկացած է ծխախոտից եւ անծուխ արտադրանքներից, ներառյալ տաքացվող, բայց այրում չառաջացնող արտադրատեսակները, նիկոտինային բարձիկները եւ էլեկտրոնային ծխախոտը։ Ընկերության անծուխ արտադրանքները վաճառվում են ավելի քան 105 շուկաներում, եւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՖՄԻ-ն գնահատում է, որ դրանք օգտագործվում են ավելի քան 43 միլիոն չափահաս սպառողների կողմից ամբողջ աշխարհում, որոնցից շատերը հրաժարվել են սիգարետից կամ զգալիորեն նվազեցրել են դրա օգտագործումը։ Անծուխ բիզնեսը կազմել է ՖՄԻ-ի 2025 թվականի ընդհանուր մաքուր եկամուտների 41.5%-ը։2008 թվականից ի վեր ՖՄԻ-ն ներդրել է ավելի քան $16 միլիարդ՝ նորարարական անծուխ արտադրանքների մշակման, գիտական հիմնավորման եւ շուկայավարման համար՝ նախատեսված այն չափահասների համար, որոնք այլապես կշարունակեին ծխել։ Ընկերության նպատակն է ամբողջությամբ դադարեցնել սիգարետի վաճառքը։ Այս գործընթացը ներառում է համաշխարհային մակարդակի գիտական գնահատման կարողությունների ստեղծում, մասնավորապես՝ նախակլինիկական համակարգային թունաբանության, կլինիկական եւ վարքագծային հետազոտությունների, ինչպես նաեւ հետշուկայական ուսումնասիրությունների ոլորտներում։Գիտական խիստ գնահատման արդյունքում ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղորայքի վերահսկողության վարչությունը (FDA) թույլատրել է Swedish Match ընկերության General snus եւ ZYN նիկոտինային պարկերի, ինչպես նաեւ ՖՄԻ-ի IQOS սարքերի եւ դրանց սպառման նյութերի որոշ տարբերակների շուկայավարումը՝ հանդիսանալով առաջին նմանատիպ թույլտվությունները համապատասխան կատեգորիաներում։ Բացի այդ, IQOS սարքերի եւ դրանց սպառվող նյութերի որոշ տարբերակներ եւ General snus-ը ստացել են նաեւ FDA-ի կողմից տրված մոդիֆիկացված ռիսկով ծխախոտային արտադրանքի առաջին թույլտվությունները։Ունենալով կենսաբանական գիտությունների ոլորտում ամուր հիմք եւ զգալի փորձառություն՝ ՖՄԻ-ն ունի երկարաժամկետ նպատակ ընդլայնվելու առողջապահական եւ բարեկեցության ոլորտներում։Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.pmi.com եւ www.pmiscience.com։ Tweet Դիտում՝ 1397