Շաբաթ եւ կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձեւակերպման համար գործում է 50% զեղչ

15.05.2026 | 17:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #քարտ

Յունիբանկն իրականացնում է հատուկ ակցիա, որի շրջանակում շաբաթ եւ կիրակի օրերին կարելի է ձեւակերպել Visa եւ Mastercard քարտեր 50% զեղչով։


Բանկից հայտնել են, որ ակցիան գործում է բանկի «Դալմա» եւ «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղերում, որոնք գտնվում են համապատասխանաբար Dalma Mall եւ Yerevan Mall առեւտրի կենտրոններում։ Զեղչը կիրառվում է քարտի տրամադրման սակագնի նկատմամբ:  

Ակցիայի շրջանակում 50% զեղչով հնարավոր է ձեւակերպել Arca, Visa Classic, Visa Gold, Visa Signature, Visa Infinite, Visa U-Teenager, Visa նվեր քարտերը, ինչպես նաեւ Mastercard Standard, Mastercard Gold, Mastercard World «Travel» եւ Mastercard World Elite քարտերը։

Arca քարտերով անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում քարտապանը ստանում է 2% հետվճար։ Հետվճարը տրամադրվում է 1 000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների դիմաց՝ ինքնաշխատ եղանակով մինչեւ հաջորդ ամսվա 25-ը։

Մեկ գործարքի համար տրամադրվող հետվճարի առավելագույն չափը կազմում է 6 000 ՀՀ դրամ, իսկ մեկ ամսվա համար՝ 60 000 ՀՀ դրամ:

Յունիբանկի բազմարժութային քարտերն ապահովում են հարմար եւ անվտանգ սպասարկում թե՛ առօրյա վճարումների, թե՛ ճանապարհորդությունների ընթացքում։

«Դալմա» մասնաճյուղը շաբաթ եւ կիրակի օրերին գործում է 12:30-ից մինչեւ 20:30-ը։ Հասցեն՝ Երեւան, Ծիծեռնակաբերդի խճուղի 3, Dalma Mall։

«Գարեգին Նժդեհ» մասնաճյուղը շաբաթ օրերին հաճախորդներին սպասարկում է 11:15-ից մինչեւ 21:30։ Հասցեն՝ Երեւան, Արշակունյաց պողոտա 34/3, Yerevan Mall։

Ակցիան նախատեսված է ռեզիդենտ հաճախորդների համար եւ գործում է մինչեւ 2026 թվականի հունիսի 30-ը։
Դիտում՝ 5558

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW