Արդեն որոշե՞լ եք, թե որտեղ եք անցկացնելու հանգիստը։ Թեեւ ճամփորդությունը միշտ ասոցացվում է հաճելի սպասումների հետ, դրա պլանավորումը հաճախ կարող է դառնալ իրական մարտահրավեր։ Հնարավոր խնդիրներից խուսափելու եւ հանգիստը լիարժեք վայելելու համար IDBank-ը կազմել է պարզ ճամփորդական ուղեցույց՝ լի օգտակար խորհուրդներով:Ընտրեք ուղղությունըՈրոշեք՝ ինչ տեսակի հանգիստ եք ուզում՝ պասիվ, ծովափնյա, թե՞ ակտիվ ու արկածային։ Քո որոշումը պետք է համապատասխանի բյուջեիդ եւ սպասելիքներիդ։Սահմանեք բյուջեԲաժանեք ծախսերը տոմսերի, կացարանի, սնունդի, տրանսպորտի, գնումների եւ ժամանցի միջեւ։ Միշտ փորձեք բյուջեն պլանավորել 10-15% ավելի՝ չնախատեսված ծախսերի համար։Գտեք եւ ամրագրեք ավիատոմսերը ճիշտ ժամանակինԱվիատոմսերի գները հաճախ են տատանվում, ուստի անհրաժեշտ է հետեւել գներին մի քանի օր շարունակ՝ որոնելով տարբեր ավիաընկերությունների կայքերում։ Մի փոքր երկար փնտրտուքը թույլ կտա ոչ միայն առավել մատչելի ավիատոմսեր ձեռք բերել, այլեւ՝ գտնել այդ պահի շահավետ առաջարկներն ու արշավները։Օրինակ IDBank-ն իր պրեմիում քարտապանների համար անակնկալ ունի․ մինչեւ 2026 հունիսի 30-ը ներառյալ, «All Airlines» արշավի շրջանակում, Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite եւ Visa Infinite Special Edition քարտապանները բոլոր ավիաընկերություններից ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչեւ 25% idcoin։Յուրաքանչյուր քարտապան կարող է ստանալ առավելագույնը հանրագումարային մինչեւ 25 000 idcoin տվյալ օրացուցային ամսում կատարված վճարումների համար (հարկումից հետո՝ անկախ իր քարտերի քանակից։Արշավի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։Ընտրեք կացարանՍտուգեք ձեր նախընտրած հյուրանոցի կամ կացարանի գնահատականը, նաեւ վերջին կարծիքները, որոնք հաճախ ավելի իրական են պատկերում սպասվող փորձը։Չմոռանաք ստուգել փաստաթղթերըԱնսպասելի իրավիճակներից, օրինակ՝ ինտերնետ չունենալուց, խուսափելու համար փաստաթղթերը պահեք կա՛մ թղթային տարբերակով, կա՛մ հեռախոսի մեջ screenshot արված։Ճիշտ հավաքեք ճամպրուկըՄի վերցրեք ավելորդ իրեր, իսկ որպեսզի հագուստը քիչ տեղ զբաղեցնի եւ չճմրթվի, փորձեք այն «գլորելով» դասավորել։Պլանավորեք տեխնիկական կողմըՆերբեռնեք օֆլայն քարտեզներ, միաժամանակ գումար ունեցեք եւ՛ քարտին, եւ՛ կանխիկ տարբերակով՝ ռիսկերի նվազեցման համար։Տեղում կողմնորոշվելու պլան մշակեքՔաղաքը ճանաչելու լավագույն ձեւը հիմնական զբոսաշրջային վայրերից դուրս գալն է։ Հենց այստեղ կարող եք բացահայտել իրական մշակույթը եւ տեղական համեղ սնունդը։Մի շտապեք օգտվել տաքսի ծառայություններիցՓորձեք օգտվել տեղական տրանսպորտից, քանի որ այն հաճախ 2-3 անգամ ավելի մատչելի է լինում։Ահա եւ վերջ․ ձեր իդեալական հանգիստը պատրաստ է։ Ձեզ մնում է վերցնել IDBank-ի քարտը, ճամպրուկները եւ մեկնել երկար սպասված ճամփորդության։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 5256