Յունիբանկը՝ «Upside Down» մարզական ժայռամագլցման փառատոնի հովանավոր

14.05.2026 | 17:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #Upside Down #հովանավոր

Հայաստանի սպորտային մագլցման ֆեդերացիայի աջակցությամբ Ver Var մարզասրահում կայացավ «Upside Down» մարզական ժայռամագլցման փառատոնը, որի հովանավորը Յունիբանկն էր։ 


Ինչպես նշել են բանկում, փառատոնը միավորել էր ավելի քան 200 ժայռամագլցող տարբեր երկրներից: Մրցումների ուշադրության կենտրոնում հատկապես երիտասարդական ժայռամագլցումն էր:

Փառատոնի հովանավորումը Յունիբանկի կողմից երկրում պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների շարունակությունն է։

«Յունիբանկի համար սպորտը մշտապես եղել է ուշադրության կենտրոնում։ Բանկը հետեւողականորեն աջակցում է հայկական սպորտի զարգացմանն ու երիտասարդ մարզիկների առաջխաղացմանը՝ նպաստելով առողջ ապրելակերպի մշակույթի ձեւավորմանը։

Յունիբանկը կշարունակի աջակցել Հայաստանի սպորտային մագլցման ֆեդերացիային՝ մարզիկների պատրաստվածության բարձրացման, միջազգային մրցաշարերին մասնակցության եւ ոլորտի զարգացման ծրագրերի իրականացման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 5374

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW