Պետական եկամուտների կոմիտեն լայնածավալ ստուգումներ է իրականացրել կրիպտոակտիվների շուկայում՝ բացահայտելով առանց լիցենզիայի եւ առանց պետական գրանցման գործունեության դեպքեր։ ՊԵԿ-ից հայտնել են, որ արձանագրվել է՝ 2 տնտեսվարող սուբյեկտ, առանց համապատասխան լիցենզիայի, զբաղվել են կրիպտոակտիվների առուվաճառքի գործունեությամբ։ Կազմված արձանագրություններն ուղարկվել են վարչական պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով։ Բացի այդ, պարզվել է նաեւ, որ 14 ֆիզիկական անձ, առանց պետական գրանցման, զբաղվել է կրիպտոակտիվների առուվաճառքով, իսկ մի մասն իրականացրել է նաեւ կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցում։ Արձանագրություններն ուղարկվել են ապօրինի գործունեության մասով անձանց վարչական պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով։ Բացահայտվել է նաեւ առերեւույթ տնտեսական հանցագործության մեկ դեպք: Յոթ հարկ վճարողի նկատմամբ էլ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել են իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպքեր։ Վերջիններս պարտավորվել են ներկայացնել ճշգրտված հաշվարկներ: Tweet Դիտում՝ 2346