Ֆասթ Բանկի գլխավոր գործընկերությամբ եւ «Temple of Arts» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մայիսի 31-ին Գառնու տաճարի հարակից տարածքում տեղի կունենա «Music Through Centuries» հայ-ավստրիական լայնամասշտաբ մշակութային իրադարձությունը։ Բանկից հայտնել են, որ միջոցառմանը հանդես կգան Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, որոնք առաջին անգամ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ համատեղ ելույթ կունենան նույն բեմում: «Music Through Centuries» միջոցառումն իրականացվում է Ավստրիայի քաղաքական ներկայացուցիչների՝ Հայաստան կատարած այցի շրջանակում։ «Նախագծի հիմնադիր եւ հեղինակ Արարատ Մղդսյանի ու համահիմնադիր Գլադսթոն Մահիբի տեսլականը հանգում է դարերի միջով ձեւավորված երաժշտական ուղեւորության մեջ. միջոցառման ծրագիրը բացահայտում է հնագույն հնչյուններից մինչեւ Մոցարտի եւ Խաչատրյանի դասական գործերը ձգվող երաժշտական պատմություն՝ մեկ բեմում միավորելով Ավստրիայի եւ Հայաստանի մշակութային գեղարվեստական ավանդույթները»,- ասվում է հաղորդագրությունում:Միջոցառման հատուկ հյուրեր Ինգա եւ Անուշ Արշակյանները կկատարեն բացառիկ, բեմից չներկայացված ստեղծագործություններ՝ հանդիսատեսին փոխանցելով հայ երաժշտարվեստի կենարար շունչը: Երեկոյի ընթացքում հանդես կգան նաեւ հայտնի ջութակահարներ Յոհաննես Տոմբյոկը եւ Ջուլիա Գենգեն։ «Temple of Arts» ՀԿ հիմնադիր եւ նախագծի հեղինակ Արարատ Մղդսյանը նշել է, որ միջոցառումը դիվանագիտական նշանակություն ունի եւ դուրս է սովորական համերգի ձեւաչափից․ «Մեր ավստրիացի գործընկերների հետ միասին տարիներ շարունակ այցելել ենք Հայաստան տարբեր ծրագրերի շուրջ, եւ ավստրիացի գործընկերները շատ սիրեցին հայկական մշակույթը։ Մենք մտածեցինք ստեղծել մի նախագիծ, որը կլինի կամուրջ երկու պետությունների, երկու մշակույթների միջեւ եւ կարող է ցույց տալ նմանությունները։ Շատ ուրախ ենք համագործակցել Ֆասթ Բանկի հետ, ուրախ ենք, որ Հայաստանում ընկերություններ կան, որոնք նմանատիպ մշակութային միջոցառումներին եւ նախագծերին աջակցում են»:Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ջութակահար Յոհաննես Տոմբյոկն էլ ընդգծել է, որ այս նախագիծն իր համար հետաքրքիր փորձառություն է լինելու․ «Ինձ համար չափազանց հետաքրքիր նախագիծ է․ միասին նվագել այնպիսի երաժիշտների հետ, որոնց հետ երբեւէ չեմ նվագել, ովքեր ունեն լրիվ այլ երաժշտական մշակույթ, որը գալիս է ամբողջովին այլ միջավայրից։ Հատկապես հետաքրքիր է ինձ համար Արամ Խաչատրյանի երաժշտությունը։ Ես նրան դեռ մանկուց եմ ճանաչում, միշտ լսել եմ նրա ստեղծագործությունները եւ հիմա տեսնել դրա ակունքներն ինձ համար շատ հետաքրքիր է»:Նշվում է, որ միջոցառման հասույթի մի մասն ուղղվելու է Արցախից տեղահանված երեխաների կարիքների աջակցմանը։«Temple of Arts» ՀԿ համահիմնադիր Գլադսթոն Մահիբն էլ խոսել է մշակույթների միջեւ կենդանի երկխոսության կարեւորության մասին՝ դիտարկելով այն որպես փոխադարձ ներշնչանքի աղբյուր․ «Ինձ համար այս նախագիծը խորհրդանշում է կապի մի կարեւոր կետ՝ մի տարածք, որտեղ երկու երկրների մշակութային շերտերը միավորվում են։ Չնայած իրենց տարբերություններին, նրանք կապված են խորը պատմական հիմքերով եւ ապագայի հանդեպ ընդհանուր տեսլականով։ Սա մշակույթների միջեւ կենդանի երկխոսություն է՝ հիմնված հարգանքի, անկեղծ հետաքրքրասիրության եւ փոխադարձ ներշնչանքի վրա։ Համերգային ծրագիրն ինքնին իսկապես եզակի է։ Դրա հնչողությունը լեռների եւ հնագույն ճարտարապետության գրկում ստեղծում է յուրահատուկ մթնոլորտ, որը եւ՛ վեհաշուք է, եւ՛ մտերմիկ»։«Music Through Centuries» միջոցառման տոմսերը հասանելի են FastTicket հարթակում։ Միջոցառումն իրականացվում է նաեւ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մաս կազմող ArLeAМ-ի եւ Fast Shift-ի գործընկերությամբ։Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 750