Մի դրամի ուժը՝ «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին

08.05.2026 | 15:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մի դրամի ուժը #«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամ

«Մի դրամի ուժը» նախաձեռնության ապրիլ ամսվա շահառուն «Դավիթբեկյան խաղեր» հիմնադրամն էր։ Կուտակված 5,293,423 դրամը հիմնադրամին հնարավորություն կտա ընդլայնել գործունեությունը՝ Սյունիքում անցկացվող ամենամյա համահայկական մրցույթ-փառատոնի շրջանակում ընդգրկելով ավելի շատ պատանիների։ 


IDBank-ից հայտնում են, որ մայիս ամսվա շահառուն «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամն է՝ անվանակոչված 2020 թվականի արցախյան պատերազմում զոհված կլինիկական դեղագետ, գիտնական, ԵՊԲՀ Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս Վահե Մելիքսեթյանի անվամբ։ Նախաձեռնության ընթացքում հավաքված «մի դրամներն» ուղղվելու են Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կազմակերպվող վազքի կիսամարաթոնի անցկացմանը։ Նախագծի նպատակն է բնակիչների շրջանում խրախուսել առողջ ապրելակերպը, ակտիվացնել մարզային եւ համայնքային կյանքը։ Կիսամարաթոնի ընթացքում կազմակերպվելու են նաեւ ֆինանսական գրագիտության սեմինարներ։

«Աջակցելով այս նախաձեռնությանը՝ մենք նպատակ ունենք խթանել մարզերի եւ համայնքների կայուն ու շարունակական զարգացումը, որը Իդրամի եւ IDBank-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային ուղղություններից է։ Կարեւորում ենք նաեւ, որ նախագիծը ներառում է կրթական կարեւոր բաղադրիչ՝ ստեղծելով նոր հնարավորություններ ֆինանսական գիտելիքների եւ հմտությունների զարգացման համար։ Հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում նախատեսում ենք իրականացնել ֆինանսական եւ թվային գրագիտության դասընթացներ, եւ վստահ ենք, որ այս միջոցառումը կդառնա արժեքավոր սպորտային եւ կրթական հարթակ»,- ասել է Իդրամի եւ IDBank-ի հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը:

 «Մեզ համար մեծ պատիվ է եւս մեկ անգամ դառնալ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շահառու։ Այս համագործակցությունը առանձնահատուկ նշանակություն ունի մեզ համար, քանի որ դեռեւս 2021 թվականին IDBank-ը եւ Իդրամը դարձան նորաստեղծ հիմնադրամի առաջին կորպորատիվ գործընկերները։ Շնորհակալություն ենք հայտնում եւ համոզված ենք, որ համատեղ ջանքերով կկարողանանք կյանքի կոչել «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը՝ խթանելով առողջ ապրելակերպն ու համայնքային ակտիվությունը Լոռու մարզում»,- նշել է «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանը:

«Մի դրամի ուժը» շարունակում է աջակցել սոցիալական, համայնքային եւ կրթական կարեւոր նախաձեռնություններին։ Նախաձեռնության բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am եւ banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի եւ IDBank-ի տերմինալներով, եւ յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարեւոր ծրագրերին։

IDBank եւ Իդրամ ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 5014

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW