20-ից ավելի գունային երանգ ու 100-ից ավելի տեսակ-երանգ համադրությամբ տանիքի ծածկեր։ Մեր օրերում գույնի, ձեւի ու որակի նկատմամբ պահանջները փոխվել են, շուկայում առաջարկները՝ շատացել: Տանիքի համար ամեն ինչ հնարավոր է գտնել Սթիլ Կոնցեռնում։ 2013 թվականից շուկայում գործող ընկերությունն այսօր առաջարկում է հայրենական արտադրության ցինկապատ եւ պոլիմերային ծածկույթով տանիքի թիթեղներ, մետաղական կղմինդրներ եւ սայդինգներ, դրանց համալրող դետալներ, ինչպես նաեւ գիպսակարդոնի ցինկապատ պրոֆիլներ, եվրոդռների եւ ֆասադային պրոֆիլներ, սվաղի ուղղորդիչներ ու այլ շինարարական արտադրանք։ Մրցակցությունից չեն վախենում. նախընտրում են արտադրել որակյալ արտադրանք՝ գին-որակ լավագույն համադրությամբ: Այդ նպատակով պարբերաբար թարմացնում են տեխնոլոգիաներն ու սարքավորումները:Հումքը ներկրում են Կորեայից, Մալայզիայից, Ֆիլիպիններից, արտադրում Հայաստանում եւ իրացնում Հայաստանի ողջ տարածքում: Գործում է առաքում:Բիզնեսի զարգացման ճանապարհին ընկերության հուսալի գործընկերն է Կոնվերս Բանկը՝ բիզնեսի ֆինանսավորման ընդգրկուն գործիքակազմով: Համագործակցության շրջանակում ներգրավված շրջանառու միջոցների շնորհիվ ավելացել են հումքի ներկրման ծավալները, արտադրատեսականին ընդլայնվել է՝ ապահովելով բիզնեսի հետագա աճը:Տեսանյութն՝ այստեղԿոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1245