Հայէկոնոմբանկը՝ DEG Green Days համաժողովում

08.05.2026 | 13:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ # DEG Green Days

Հայէկոնոմբանկը մասնակցել է KFW Խմբի անդամ DEG Գերմանական ներդրումների եւ զարգացման ընկերության (Deutsche Investitions-und Entwicklungsgesellschaft mbH) կողմից գործընկեր ֆինանսական հաստատությունների համար կազմակերպված Green Days համաժողովին, որն անցկացվում էր Ստամբուլում: 


Բանկից հայտնում են, որ ապրիլի 29-30-ին անցկացված միջոցառմանը Հայէկոնոմբանկից մասնակցում էին Միջազգային գործառնությունների վարչության պետ Լեւոն Մովսիսյանը, Միջոցների ներգրավման եւ առեւտրի ֆինանսավորման բաժնի պետ Սարգիս Ծատուրյանը եւ Հայէկոնոմբանկի Շրջակա միջավայրի եւ սոցիալական ռիսկերի կառավարման բաժնի պետ Աննա Եղոյանը:

Երկօրյա ինտենսիվ ելույթներն ու քննարկումներն ուղղված էին կայուն ֆինանսների, կանաչ ներդրումների եւ ցածր ածխածնային տնտեսության առաջմղման գործում ֆինանսական հաստատությունների աճող դերակատարությանը: Միջոցառումը մասնագիտական երկխոսության կարեւոր հարթակ էր Թուրքիայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ֆինանսական ոլորտի ներկայացուցիչների համար:

«Հայէկոնոմբանկը շնորհակալ է մեր ռազմավարական գործընկերոջը՝ Գերմանական ներդրումների եւ զարգացման ընկերությանը, հրավերի եւ համաժողովին մասնակցության հնարավորության համար: Այն արժեքավոր հարթակ էր ոչ միայն կայուն ֆինանսավորման նորագույն լուծումների եւ ուղղությունների վերաբերյալ մեր մասնագիտական գիտելիքները հարստացնելու, այլ նաեւ տարածաշրջանային գործընկերների հետ փորձի փոխանակման եւ նոր կապերի հաստատման համար: Լիահույս ենք, որ տարածաշրջանային համագործակցության այս ձեւաչափը շարունակական կլինի, եւ Հայէկոնոմբանկը կշարունակի ակտիվ դերակատում ունենալ այս համատեքստում», - նշել է Լեւոն Մովսիսյանը: 

«Հայէկոնոմբանկը, հեղինակավոր ֆինանսական կառույցների հետ համագործակցությամբ, շարունակում է քայլեր ձեռնարկել կանաչ ֆինանսավորումը որպես ինստիտուցիոնալ համակարգ ներդնելու եւ զարգացնելու համար»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 3688

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW