AEB Mobile-ով կարող եք ստանալ օնլայն վարկ՝ առանց բանկ այցելելու:Վարկի պայմաններն են՝• Գումար՝ 100,000-5,000,000 դրամ• Տարեկան անվանական տոկոսադրույք՝ 16.5%-21.5%• Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 17.81-23.75% • Ժամկետ՝ 18-36 ամիս«Կարեւորելով առցանց գործիքների մշտական արդիականացումը՝ Հայէկոնոմբանկն էականորեն բարելավել է օնլայն վարկավորման պայմանները՝ բարձրացնելով տրամադրվող գումարի չափը եւ նվազեցնելով տոկոսադրույքը: Արդյունքում, AEB Mobile-ում 24/7 ռեժիմով րոպեների ընթացքում հասանելի է մինչեւ 5մլն դրամ վարկ»,- նշել է բանկի Հաճախորդների ներգրավման եւ պրոդուկտների զարգացման վարչության պետ Արտյոմ Բաղդասարյանը: Վարկային հայտը լրացվում է առցանց, վարկի վերաբերյալ որոշումն ու տրամադրումն իրականացվում է րոպեների ընթացքում, իսկ գումարի հասանելիությունն ապահովվում է անմիջապես օգտատիրոջ բանկային հաշվին: Օնլայն վարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ Հայէկոնոմբանկի պաշտոնական կայքում։Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 2826