Evocabank-ը եւ Proparco-AFD-ն ստորագրել են €20 միլիոնի վարկային համաձայնագիր

06.05.2026 | 13:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #Proparco-AFD

Evocabank-ը եւ Proparco-AFD-ն ստորագրել են €20 միլիոնի վարկային համաձայնագիր՝ ուղղված Հայաստանում կանանց ձեռներեցության եւ վերականգնվող էներգիայի զարգացմանը։


«Նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցը նոր էջ բացեց Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերություններում, որի շրջանակում Evocabank-ը եւ Proparco-AFD-ն (Groupe Agence française de développement) ստորագրել են €20 միլիոնի վարկային համաձայնագիր` նպաստելու Հայաստանում զարգացման երկու կարեւոր խնդրի՝ կանանց տնտեսական հզորացման եւ երկրի էներգետիկ անցման ապահովմանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Հայաստանում կանայք կազմում են գործարար համայնքի ընդամենը 17%-ը: Այս կառուցվածքային բացը սահմանափակում է երկրի տնտեսական ներուժը եւ սոցիալական միասնությունը:

«Միեւնույն ժամանակ, Հայաստանն ակտիվորեն ձգտում է նվազեցնել էներգիայի ներմուծումից կախվածությունը եւ արագացնել վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցումը: Նախագահ Մակրոնի եւ վարչապետ Փաշինյանի ներկայությամբ ստորագրված համաձայնագիրը նպաստում է այս երկու մարտահրավերների հաղթահարմանը:

Վարկային գծի կեսը` €10 միլիոնը, կօգտագործվի կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների ֆինանսավորման նպատակով՝ ամրապնդելով կանանց համար ֆորմալ ֆինանսավորման աղբյուրների հասանելիությունը եւ ձեռներեցության զարգացումը: Գործարքը համապատասխանում է այն չափանիշներին, որոնք սահմանել է 2X Challenge-ը՝ զարգացման ֆինանսական հաստատությունների միջազգային նախաձեռնությունը գենդերային առումով զգայուն ներդրումների ոլորտում»,- ասվում է հաղորդագրությունում:

Մնացած €10 միլիոնը կուղղվի Evocabank-ի վերականգնվող էներգետիկայի պորտֆելի զարգացմանը՝ նպաստելով Հայաստանի մաքուր էներգիայի ստեղծման նախագծերի իրագործմանը: Ընդհանուր առմամբ, կապահովվի մոտ 17,000 աշխատատեղ եւ աջակցություն կստանա ավելի քան 300 միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություն: 

Այս համաձայնագիրը արտացոլում է երկու գործընկերների համատեղ հանձնառությունը. Evocabank-ը՝ որպես Հայաստանի ամենաառաջադեմ ֆինանսական հաստատություններից մեկը, եւ Proparco-AFD-ն՝ որպես երկրի մասնավոր հատվածի զարգացմանն աջակցող գործընկեր, միավորում են ուժերը՝ նպաստելու կին ձեռներեցների եւ մաքուր էներգիայի հասանելիություն փնտրող համայնքների ֆինանսավորմանը։

Նշվում է, որ ստորագրման արարողությունն անցկացվել է EPC 2026 Summit-ի (European Political Community) շրջանակում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ:

«Այս համաձայնագիրը նշանակալի նվաճում է Evocabank-ի համար եւ կարեւոր քայլ՝ դեպի Հայաստանի երկարաժամկետ տնտեսական զարգացումը։ Proparco-AFD-ի հետ նոր գործընկերությունն արտացոլում է մեր շարունակական հանձնառությունը՝ մեծացնելու բանկի ազդեցությունը՝ համաշխարհային փորձը համատեղելով տեղի առանձնահատկությունների հետ։ Տարիների ընթացքում Evocabank-ը աջակցել է կանանց կողմից ղեկավարվող բիզնեսներին՝ ընդլայնելով ֆինանսավորման հասանելիությունը եւ խթանելով ձեռներեցությունը, ուստի համաձայնագիրը հանձնառության ամրապնդման եւս մեկ դրսեւորում է։ Մենք հավատարիմ ենք մեր առաքելությանը՝ ստեղծելու իրական արժեք մեր հաճախորդների համար՝ առաջարկելով նորարարական ֆինանսական լուծումներ եւ օգնելով ձեւավորել ավելի կայուն ապագա»,- ասել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը:

Proparco-ի մասին

Proparco-ն, որպես Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD) դուստր ձեռնարկություն, գործում է Ֆրանսիայի միջազգային զարգացման եւ համերաշխության ծրագրի շրջանակում: Այն իր գործունեութունն է ծավալում Աֆրիկայի, Ասիայի, Լատինական Ամերիկայի, Եվրասիայի եւ Մերձավոր Արեւելքի ավելի քան 115 երկրներում: 

Կենտրոնանալով կայուն զարգացման ոլորտում նորարարությունների աջակցման վրա եւ համագործակցելով ապագայի մասնավոր հատվածը ձեւավորող նորարարների հետ՝ Proparco-ն նպաստում է բազմաթիվ աշխատատեղերի ստեղծմանը, անհրաժեշտ ապրանքների եւ ծառայությունների մատակարարմանը, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության դեմ պայքարին։

Proparco-ն ակտիվորեն մասնակցում է Ֆրանսիայի միջազգային գործընկերությունների ամրապնդմանը եւ կայուն ներդրումային քաղաքականության իրականացմանը։

Evocabank-ի մասին

Որպես Հայաստանում գրանցված առաջին առեւտրային բանկ՝ Evocabank-ը ոչ միայն մատուցում է արագ, հարմար եւ նորարարական բանկային ծառայություններ, այլեւ խթանում է ժամանակակից բանկային մշակույթը։

Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում բջջային ծառայությունների զարգացմանը՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ ցանկացած ֆինանսական գործարք կարող է իրականացվել առանց բանկ այցելելու՝ անմիջապես EvocaTOUCH հավելվածի միջոցով։

Բանկը կարեւորում է փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) դերը Հայաստանում եւ ֆիզիկական անձանց ու ՓՄՁ-ներին տրամադրում է ժամանակակից թվային գործիքներ, գերարագ եւ ճկուն ֆինանսական լուծումներ, ինչպես նաեւ ոլորտի առաջատար մասնագետների կողմից անհատականացված աջակցություն։

Դրա մասին են վկայում հեղինակավոր միջազգային ամսագրերի եւ կազմակերպությունների կողմից ստացած բազմաթիվ մրցանակները, ինչպիսիք են՝ «Լավագույն բանկը Հայաստանում», «Լավագույն թվային բանկը Հայաստանում», «Լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում», «Լավագույն բանկային հավելվածը Հայաստանում» եւ այլն։
Դիտում՝ 3141

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW