ԱրմՍվիսԲանկ ՓԲԸ-ն կատարել է փոփոխություններ իր վարկային քաղաքականության մեջ: Փոփոխության նպատակն է առավել բարելավել միկրոկազմակերպությունների, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ֆինանսավորման պայմանները։ Բանկից հայտնել են, որ այս փոփոխությունների շրջանակում բանկը վերանայել է համապատասխան չափանիշներին բավարարող ընկերությունների նկատմամբ կիրառվող վարկային ռիսկի գնահատման մոտեցումները, ինչի արդյունքում հնարավոր է դարձել նվազեցնել ՀՀ դրամով գործող վարկերի տոկոսադրույքները մինչեւ 1.5%-ով՝ հաշվի առնելով յուրաքանչյուր հաճախորդի անհատական պայմաններն ու ռիսկային պրոֆիլը։ Վերանայումը ընդգրկել է շուրջ 2,000,000,000 ՀՀ դրամի վարկային պորտֆել՝ ընդհանուր առմամբ 159 վարկ։Կատարված քայլերի արդյունքում տոկոսադրույքների նվազումը զգացվել է ոչ միայն Երեւանում գործող ՓՄՁ-ների, այլեւ գրեթե բոլոր մարզերում գործունեություն իրականացնող եւ սահմանված չափանիշներին համապատասխանող ընկերությունների համար։ Նվազեցված տոկոսադրույքներից արդեն օգտվել են տարբեր ոլորտներում աշխատող բազմաթիվ ընկերություններ՝ շինարարություն, գյուղատնտեսություն եւ գյուղարտադրանքի վերամշակում, արտադրություն, զբոսաշրջություն, լոգիստիկ ծառայություններ եւ այլ ուղղություններ։ԱրմՍվիսԲանկ-ը կարեւորում է ՓՄՁ հատվածի զարգացումը՝ այն դիտարկելով որպես Հայաստանի տնտեսական աճի կարեւոր հիմքերից մեկը։ Այս քայլով բանկը ձգտում է աջակցել բիզնեսների զարգացմանը, նպաստել ֆինանսավորման ավելի լայն հասանելիությանը եւ լինել վստահելի գործընկեր իր հաճախորդների համար։ԱրմՍվիսԲանկ-ը կշարունակի հետեւել կարգավորող դաշտի փոփոխություններին եւ առաջարկել մրցունակ, ճկուն ու հաճախորդակենտրոն ֆինանսական լուծումներ՝ համապատասխանեցված շուկայի լավագույն փորձին։ Tweet Դիտում՝ 1504