ԱրարատԲանկը հայտարարում է ղեկավար կազմում փոփոխության մասին

05.05.2026 | 10:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #Վախթանգ Աբրահամյան

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն տեղեկացնում է, որ մայիսի 5-ից ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն է նշանակվել Վախթանգ Աբրահամյանը։ 


Բանկից հայտնել են, որ նա բանկային եւ ֆինանսական ոլորտի բարձր օղակի ղեկավար է՝ ՀՀ կենտրոնական բանկում, ֆինանսական ենթակառուցվածքների եւ զարգացող թվային ֆինանսների փոխկապակցված ոլորտներում շուրջ 30 տարվա ղեկավարման փորձով:

«Այս նշանակումը կապահովի բանկի զարգացման նոր փուլ՝ թվային վերափոխմամբ, կառավարման եւ բիզնես մոդելների արդիականացմամբ՝ շարունակելով պատասխանատու եւ կայուն գործելակերպը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում։

Բանկից միաժամանակ տեղեկացնում են, որ վեց տարվա նվիրված աշխատանքից հետո Մհեր Անանյանը դադարեցրել է իր լիազորությունները ԱրարատԲանկի վարչության նախագահի, գործադիր տնօրենի պաշտոնում։ «Մհեր Անանյանի ղեկավարման տարիները համընկան բացառիկ բարդ ժամանակահատվածի հետ, սակայն բանկը պահպանեց իր գործառնական կայունությունը, վերահսկողական կարգապահությունը եւ արժեքահեն մոտեցումը։

Բանկի խորհուրդը շնորհակալություն է հայտնում Մհեր Անանյանին արժեքավոր ներդրման, հաստատուն առաջնորդության եւ բանկի կայուն զարգացման գործում ունեցած նշանակալի դերի համար»,- ասվում է հաղորդագրությունում։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
Դիտում՝ 5194

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW