Ամիօ բանկն Արմավիր բիզնես ֆորումի գլխավոր հովանավորն էր

29.04.2026 | 15:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #Արմավիր բիզնես ֆորում

Արմավիրում կայացել է Արմավիր բիզնես ֆորումը, որը մեկ հարթակում համախմբել էր Արմավիրի գործարար համայնքի ներկայացուցիչներին, խոշոր ընկերությունների ղեկավարներին եւ բիզնես փորձագետներին՝ համագործակցության նոր հնարավորություններ ձեւավորելու եւ գործարար համայնքի զարգացմանը նպաստելու նպատակով:


Ամիօ բանկը հանդես է եկել որպես Արմավիր բիզնես ֆորումի գլխավոր հովանավոր՝ վերահաստատելով իր հանձնառությունը Հայաստանի բիզնես միջավայրի զարգացման, ձեռնարկատիրության խթանման եւ նոր նախաձեռնությունների աջակցման ուղղությամբ:

Ամիօ բանկի Մանրածախ բիզնեսի ծառայության ղեկավար Աստղիկ Սարգսյանը ներկայացրել է բանկի՝ բիզնեսին ուղղված առաջարկները եւ բանկի աջակցությամբ զարգացած բիզնեսների հաջողության պատմությունները:

Ֆորումի շրջանակում տեղի է ունեցել նաեւ «Մարքեթինգ եւ վաճառքներ» պանելային քննարկումը, որը վարել է Ամիօ բանկի Մարքեթինգի, հաճախորդի փորձառության եւ հաղորդակցության ղեկավարը Լիլիթ Մաթեւոսյանը:

Քննարկման ընթացքում փորձագետները անդրադարձել են ժամանակակից բիզնեսի զարգացման հիմնական մարտահրավերներին, հաճախորդի վարքագծի փոփոխություններին, բրենդինգի դերին, վաճառքների ռազմավարություններին, ինչպես նաեւ արհեստական բանականության ազդեցությանը մարքեթինգի եւ վաճառքի գործընթացներում:

«Ամիօ բանկի մասնակցությունը եւս մեկ անգամ ընդգծեց բանկի պատրաստակամությունը՝ լինել բիզնեսի վստահելի գործընկեր, աջակցել նոր գաղափարների իրականացմանը եւ նպաստել Հայաստանի մարզերում գործարար միջավայրի զարգացմանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1921

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW