IDBank-ի եւ Իդրամի նախաձեռնությամբ ապրիլի 18-ին անցկացվել է ֆինանսական գրագիտության հերթական դասընթացը «Ուսումնական առաքելություն» բարեգործական կազմակերպության հետ համագործակցության շրջանակում։ Դասընթացին մասնակցել է շուրջ 50 շահառու, ովքեր ձեռք են բերել ֆինանսական ոլորտին առնչվող կարեւոր գիտելիքներ, զարգացրել իրենց թվային եւ ֆինանսական գրագիտության հմտությունները։ «Ուսումնական առաքելություն» բարեգործական կազմակերպությունը «Մի դրամի ուժը» նախաձեռնության 2026 թվականի հունվար ամսվա շահառուն էր։ Նախաձեռնության շրջանակում տրամադրված 5․267․346 դրամի շնորհիվ կազմակերպությանը հաջողվել է ապահովել շուրջ 70 շահառուի տեխնոլոգիական եւ անգլերենի առցանց ուսուցումը՝ ստեղծելով նոր հնարավորություններ նրանց զարգացման եւ առաջընթացի համար։«Մենք մշտապես ձգտում ենք լինել մեր հայրենակիցների կողքին՝ աջակցելով նրանց ոչ միայն ֆինանսապես, այլեւ՝ գիտելիքի փոխանցման միջոցով։ «Ուսումնական առաքելություն» ՀԿ-ի հետ համագործակցության առաջին փուլը հունվար ամսին ֆինանսական աջակցության տեսքով էր, ուրախ ենք, որ երկրորդ փուլում հնարավորություն ունեցանք հանդիպել նաեւ շահառուների հետ, անցկացնել ֆինանսական եւ թվային գրագիտության դասընթաց, քննարկել ֆինանսական աշխարհի մասին իրենց հուզող եւ հետաքրքրող հարցերը։ Հատկանշական էր նաեւ մասնակիցների ակտիվությունը ողջ դասընթացի ժամանակ․ վստահ կարող ենք ասել, որ քննարկումը արդյունավետ եւ բովանդակալից էր», - IDBank-ի եւ Իդրամի Հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը:IDBank-ն ու Իդրամը շարունակում են «Ֆինանսապես գրագետ Իդրամի եւ IDBank-ի հետ» նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով նպաստել համայնքների զարգացմանն ու բնակչության շրջանում ֆինանսական եւ թվային գրագիտության տարածմանը։ Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 9333