Արդեն հասանելի է 2026 թվականի ապրիլի 22-ին կայանալիք Robust Armenia 2026 կոնֆերանսի օրակարգը, որի կազմակերպիչներն են Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ Skill Event Marketing Company-ն: Կոնֆերանսի թեման է «Բիզնեսը եւ բնությունը»: Robust Armenia 2026 կոնֆերանսի գործընկերներն են Ամերիաբանկը, «Լիդիան Արմենիա» ընկերությունը եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Robust Armenia 2026 կոնֆերանսը կայանալու է 2026թ. ապրիլի 22-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում, ժամը 09:00-ից 13:00-ը: Մասնակցությունն անվճար է, ցանկացողները կարող են նախագրանցում անցնել այս հղումով.https://skill.am/robust-armenia-2026 Ստորեւ ներկայացված է կոնֆերանսի օրակարգը:***Ապրիլի 22, 2026թ., Երեւան,«Արմենիա Մարիոթ» հյուրանոց, «Տիգրան Մեծ» սրահՕՐԱԿԱՐԳ09:00-09:30` ԳՐԱՆՑՈՒՄ09:30-09:35՝ Բացման խոսքԱրա Թադեւոսյան, Մեդիամաքս09:35-09:40՝ Ջոն Հոբսի անվան կենսաբազմազանության պահպանության մրցանակի պրեզենտացիաԱննա Սաղաբալյան, ԶՊՄԿ09:40-11:00՝ Պանելային քննարկում. «Բիզնեսը, բնությունը եւ կենսաբազմազանությունը. հակադրություն, թե՞ գործակցության հնարավորություն»Մասնակիցներ՝ • Արմեն Ստեփանյան, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն • Արթուր Պեպանյան, Լիդիան Արմենիա ընկերության կայուն զարգացման մենեջեր• Վաղինակ Ստեփանյան, Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ • Անի Պապյան, Ամերիաբանկի միջազգային եւ հատուկ նախագծերի վարկավորման, վարկային գործակալության բաժնի ղեկավարՄոդերատոր՝ Աննա Սաղաբալյան11:00-11:30՝ Սուրճի ընդմիջում11:30-12:50 Պանելային քննարկում. «Կանաչ տնտեսություն»՝ ի՞նչ է դա իրականում»Մասնակիցներ՝• Էլինա Մարգարյան, Coca Cola HBC Armenia, հասարակական կապերի եւ կայունության գծով տնօրեն• Արսեն Բազիկյան, «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ գլխավոր գործադիր տնօրեն, Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիա ՀԿ նախագահ• Շուշան Խաչատրյան, Երեւանի կոնյակի գործարանի որակի, անվտանգություն եւ շրջակա միջավայրի հարցերով ղեկավար• Արմեն Սաքապետոյան, GreenInvest.ai նախագծի հեղինակՄոդերատոր՝ Արա Թադեւոսյան12:50-12:55՝ ՓԱԿՄԱՆ ԽՈՍՔ Tweet Դիտում՝ 2986