Կոնվերս Բանկը հայտարարում է Converse Mobile հավելվածի հերթական թարմացման մասին, որը կատարվել է՝ հաշվի առնելով հաճախորդների արձագանքները եւ թվային բանկինգի զարգացող միտումները։ Բանկից հայտնում են, որ շեշտը դրվել է արագության, պարզության եւ վերահսկելիության վրա։Թարմացումից հետո քարտերով գործարքների պատմությունը հասանելի է նաեւ «Քարտեր» բաժնում՝ մեկ էջում, ավելի ընդլայնված տեղեկատվությամբ. պետք է պարզապես ընտրել համապատասխան քարտը, ապա սեղմել «Պատմություն»։ Այստեղ ցուցադրվում են գործարքներն իրենց կարգավիճակներով. հաշվառված գործարքների դեպքում հնարավոր է տեսնել գործարքի բոլոր մանրամասները, ներառյալ՝ գործարքի արժույթը եւ գումարը (եթե տարբերվում է հաշվի արժույթից) եւ հաշվեգրման ամսաթիվը։Money box-ում խնայողությունների հնարավորություններն ընդլայնվել են՝ ներառելով նաեւ «Պարբերական վճարումները»։Բացի այդ, համապատասխան առաջարկների դեպքում հավելվածով հասանելի կլինեն աճուրդային եղանակով տեղաբաշխվող պարտատոմսերում ներդրումները։ Tweet Դիտում՝ 1462