Վանաձորում գործող Sanus Dent կլինիկայում ամեն ինչ «խոսում է» գեղեցկության մասին:2013 թվականին հիմնադրված փոքր կլինիկան այսօր վերածվել է ժամանակակից կենտրոնի, որտեղ մատուցում են ընդգրկուն ծառայություններ՝ սկսած ատամնաբուժությունից մինչեւ օրթոպեդիկ ծառայություններ:Կլինիկայի զարգացման հաջորդ կարեւոր քայլը երկրորդ մասնաճյուղի բացումն էր, որտեղ արդեն հասանելի են նաեւ էսթետիկ եւ վերականգնողական ծառայություններ:Այս փուլում Sanus Dent-ի գործընկերն էր Կոնվերս Բանկը, որն իր Converse Leasing պրոդուկտի շրջանակում ապահովել է ֆինանսավորում՝ նպաստելով բիզնեսի կայուն եւ արագ զարգացմանը։ Այս համագործակցությունը հնարավորություն է տվել՝• ընդլայնել ծառայությունների շրջանակը • ներդնել նոր ուղղություններ • արագացնել բիզնեսի աճը Sanus Dent-ում վստահ են՝ զարգացման ճանապարհը շարունակվելու է։ Առաջիկա ծրագրերում են նոր ուղղությունների ստեղծում, ծառայությունների ընդլայնում եւ բժշկական նորարարությունների ներդրում։Կոնվերս Բանկի հետ գործընկերությունը շարունակում է մնալ այս աճի կարեւոր հենարաններից մեկը՝ օգնելով բիզնեսին վստահ քայլերով առաջ շարժվել եւ հասնել նոր արդյունքների։Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1461