«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն հայտարարում է Հրանտ Հակոբյանի նշանակման մասին՝ որպես բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ։Հրանտ Հակոբյանը 2019 թվականի օգոստոսից զբաղեցրել է գլխավոր գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ 2017 թվականի փետրվարից՝ ֆինանսական տնօրենի։ Նա միացել է Կոնվերս Բանկին 2011 թվականին՝ որպես գլխավոր գործադիր տնօրենի խորհրդական, զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ։Մինչ Կոնվերս Բանկին միանալը, աշխատել է Corporación América ընկերությունում (Բուենոս Այրես)։ Նա ունի տնտեսագիտության բակալավրի աստիճան Բուենոս Այրեսի համալսարանից, ինչպես նաեւ բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան՝ Կոլումբիայի համալսարանից։ Հրանտ Հակոբյանը նաեւ BACEE-ի (Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի բանկային ասոցիացիա) տնօրենների խորհրդի անդամ է։«Կոնվերս Բանկը շարունակում է հավատարիմ մնալ իր ռազմավարության հետեւողական իրականացմանը, Հայաստանի ֆինանսական համակարգում դիրքի ամրապնդմանը, հաճախորդների հետ հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաեւ պրոդուկտների, ծառայությունների եւ տեխնոլոգիական հնարավորությունների շարունակական առաջխաղացմանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 11085