Ամիօ բանկը հայտարարում է Վարչության նախագահի նշանակման մասին

13.04.2026 | 17:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #Անդրանիկ Գրիգորյան

Ապրիլի 13-ից Ամիօ բանկի Վարչության նախագահ է նշանակվել Անդրանիկ Գրիգորյանը։ Ունենալով ավելի քան 25 տարվա փորձ բանկային ոլորտում՝ Անդրանիկ Գրիգորյանը բանկ է բերում ռազմավարական հարուստ փորձ եւ կառավարման բարձր կարողություններ։ 


Բանկից հայտնում են, որ Անդրանիկ Գրիգորյանի մասնագիտական ուղին ներառում է երկար տարիների գործունեություն Հայաստանի Կենտրոնական բանկում, որտեղ նա կարեւոր դեր է ունեցել ֆինանսական կայունության եւ կարգավորման համակարգերի զարգացման գործում։ Վերջին տարիներին նա զբաղեցրել է Հայաստանի առաջատար բանկերից մեկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը։ 

«Նշանակումը հանդիսանում է Ամիօ բանկի ռազմավարական զարգացման շարունակականության եւ հաճախորդակենտրոն աճի ապահովման կարեւոր քայլ։ 

Բանկը վստահ է, որ նոր ղեկավարի առաջնորդությամբ կշարունակի իր կայուն զարգացումը եւ կուժեղացնի իր դիրքերը շուկայում»,- ասվում է բանկի հաղորդագրությունում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 5439

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW