Ֆասթ Բանկի հովանավորությամբ տեղի է ունեցել «Zatik Art Fest»-ը

13.04.2026 | 15:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #«Zatik Art Fest»
Ֆասթ Բանկի հովանավորությամբ Սուրբ Հարության տոնին Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի է ունեցել ամենամյա «Zatik Art Fest 2026-ը»։ Արվեստի այս յուրահատուկ փառատոնը միավորել էր տասնյակ արվեստագետների ու հարյուրավոր այցելուների։

Փառատոնի առանցքում «Live Art» ձեւաչափն էր․ 40 նկարիչներ նկարազարդել են խորհրդանշական հավկիթները՝ վերածելով դրանք ինքնատիպ արվեստի գործերի։ Փառատոնի օրը պատկերազարդված բացառիկ հեղինակային արտ-օբյեկտները Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից կհանձնվեն տարբեր ոլորտների բարեխիղճ ու օրինակելի քաղաքացիներին եւ գործընկերներին՝ մայրաքաղաքի հանդեպ ցուցաբերած հոգատարության համար։

Փառատոնն ուղեկցվել է հոգեւոր եւ ժողովրդական մեղեդիներով։ Հրապարակում գործել է նաեւ ցուցահանդես-վաճառք՝ ներկայացնելով հայկական ձեռագործ արվեստի լավագույն նմուշները։

Ֆասթ Բանկի աջակցությամբ տեղի ունեցած «Zatik Art Fest»-ը տարիների ընթացքում վերածվել է քաղաքային ամենասպասված փառատոններից մեկը։ Ֆասթ Բանկը  շարունակաբար մեծ ներդրումներ է կատարում արվեստի եւ մշակույթի ոլորտներում՝ հովանավորելով ամենատարբեր նախագծեր։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Դիտում՝ 1425

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW