Ամիօ բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 20 մլրդ ՀՀ դրամով

06.04.2026 | 12:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #կանոնադրական կապիտալ

Ամիօ բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 20 միլիարդ ՀՀ դրամով: Համալրման վերաբերյալ որոշումն ընդունվել է 2025 թվականի դեկտեմբերի 18-ին կայացած բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովում: 


Բանկից հայտնել են, որ համալրման արդյունքում 2026թ. ապրիլի 6-ի դրությամբ բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 210 միլիարդ ՀՀ դրամ: 

«Կապիտալի համալրումը միտված է բանկի ռազմավարական ծրագրի իրականացմանը՝ շեշտադրելով հատկապես բանկի մրցակցային դիրքի ամրապնդումն ու բիզնեսի ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը:

Ներդրված միջոցները կնպաստեն բանկի դինամիկ աճին եւ շարունակական զարգացմանը՝ ապահովելով կայունություն ու նոր հնարավորություններ հաճախորդների համար»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1867

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW