Արագ բիզնես վարկ Evocabank-ի կողմից

02.04.2026 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #Արագ բիզնես վարկ

Evocabank-ը ներկայացնում է նոր առաջարկ՝ Արագ բիզնես վարկ/վարկային գիծ, որը նախատեսված է այն բիզնեսների համար, որոնք ցանկանում են արագ ներդրումներ իրականացնել՝ առանց ավելորդ փաստաթղթաշրջանառության եւ բարդ ընթացակարգերի։


Evocabank-ի Արագ բիզնես վարկը եւ վարկային գիծը տրամադրվում են մինչեւ 60 մլն ՀՀ դրամ սահմանաչափով (կամ համարժեք արտարժույթով), մինչեւ 60 ամիս մարման ժամկետով եւ ավելի ցածր տոկոսադրույքով։

Վարկը/վարկային գիծը տրամադրվում է՝

•    ԱՌԱՆՑ  ֆինանսական վերլուծության,
•    ԱՌԱՆՑ  գրավի
•    ԱՌԱՆՑ  հայտի ուսումնասիրության վճարի
•    ՄԻԱՅՆ  երաշխավորությամբ

Արագ բիզնես վարկը եւ վարկային գիծը հարմար են՝

•    շրջանառու միջոցների համալրման,
•    հիմնական միջոցների ձեռքբերման,
•    ընթացիկ ծախսերի ֆինանսավորման,
•    կրեդիտորական պարտքերի մարման,
•    այլ բիզնես նպատակներով ներդրումների համար։

Առաջարկը հասանելի է ինչպես Evocabank-ի գործող հաճախորդների, այնպես էլ բանկի ոչ հաճախորդ հանդիսացող բիզնեսների համար։

«Եթե ունեք գործող բիզնես եւ հստակ զարգացման նպատակ, Արագ բիզնես վարկը/վարկային գիծը կարող է դառնալ Ձեր վստահելի ֆինանսական գործիքը։

Evocabank-ը շարունակում է աջակցել բիզնեսների աճին՝ առաջարկելով պարզ, արագ եւ արդյունավետ ֆինանսական լուծումներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 1521

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW