Հրապարակվել է Fast-Forward 2026 կոնֆերանսի ծրագիրը, որը 2026 թվականի ապրիլի 6-ին կանցկացնեն Մեդիամաքս մեդիա ընկերությունն իր Banks.am պորտալով եւ Boyden Armenia ընկերությունը: Կոնֆերանսի գործընկերներն են Wilco կապիտալի կառավարման ընկերությունը, Սիլ Ինշուրանս ապահովագրական ընկերությունը, «Ալֆա-Ֆարմ» ընկերությունը եւ Յորքի համալսարանի եվրոպական կամպուսը:Կոնֆերանսի իվենթ-գործընկերը Skill Event Marketing ընկերությունն է:Կոնֆերանսում հայաստանյան առաջատար ընկերությունների ներկայացուցիչները քննարկելու են բիզնեսի իրավահաջորդության եւ անկախ տնօրենների ինստիտուտին վերաբերող հարցեր:«Fast-Forward 2026» կոնֆերանսը կայանալու է 2026թ. ապրիլի 6-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում, ժամը 09:00-ից 14:00-ը: Մասնակցությունն անվճար է, ցանկացողները կարող են նախագրանցում անցնել այս հղումով.https://skill.am/fast-forward-2026 Fast-Forward 2026 կոնֆերանսի ծրագիրը ներկայացված է ստորեւ:***FAST-FORWARD-2026Banks.am-ի եւ Boyden Armenia-ի ամենամյա կոնֆերանսը բիզնես առաջնորդության ապագայի մասինԱպրիլի 6, 2026թ., «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, «Տիգրան Մեծ» սրահՕՐԱԿԱՐԳ 09:00-09:30` ԳՐԱՆՑՈՒՄ09:30-09:55՝ ԲԱՑՄԱՆ ԶՐՈՒՅՑ. «Ինչո՞ւ է կարեւոր խոսել առաջնորդության ապագայի մասին»Սեւադա Բաղդյան, Boyden Armenia ընկերության տնօրենԱրա Թադեւոսյան, Մեդիամաքս մեդիա ընկերության տնօրեն10:00-11:25՝ ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ. «Անկախ տնօրեններ. իրական օգո՞ւտ, թե՞ տուրք նորաձեւությանը»Մասնակիցներ՝ • Միքայել Մացակյան, «Ալֆա Ֆարմ» ընկերության գլխավոր տնօրեն• Ելենա Խաչվանքյան, «ԱյԴի Բանկ»-ի Խորհրդի անկախ անդամ• Արմինե Մելքոնյան, «ՍԻԼ Ինշուրանս» ընկերության գործադիր տնօրեն, «ՍԻԼ Կապիտալ» ընկերության Խորհրդի անդամ• Տիգրան Դավթյան, «Ամերիաբանկ»-ի անկախ տնօրեն Մոդերատոր՝ Սեւադա Բաղդյան11:25-11:55՝ ՍՈՒՐՃԻ ԸՆԴՄԻՋՈՒՄ12:00-13:25 ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ. «Իրավահաջորդությունը հայկական բիզնեսում. ցանկալին եւ իրականը» Մասնակիցներ՝• Վարուժան Ավետիքյան, «Էվոկաբանկ»-ի Խորհրդի նախագահ, Andersen in Armenia իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր• Դավիթ Գասպարյան, Wilco կապիտալի կառավարման ընկերությանհաճախորդների հետ հարաբերությունների եւ բիզնեսի զարգացման ավագ մենեջեր • Սանասար Բեգլարյան, «Ֆլեշ» ընկերության գլխավոր տնօրեն• Էդգար Ավետիսյան, PROFAL ընկերության գլխավոր տնօրեն Մոդերատոր՝ Արա Թադեւոսյան13:30-13:40՝ Փակման խոսքեր Tweet Դիտում՝ 12120