Ֆասթ Բանկը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում օրերս բացել է իր 39-րդ մասնաճյուղը՝ ընդլայնելով ներկայությունը Հայաստանի մարզերում։Բանկից հայտնել են, որ նորաբաց Սիսիան մասնաճյուղը մարզում չորրորդն է, որտեղ հաճախորդներին առաջարկում են բանկային ծառայություններ՝ ապահովված ժամանակակից տեխնոլոգիական պայմաններով եւ հաճախորդակենտրոն սպասարկմամբ։Ֆասթ Բանկի ՓՄՁ բիզնեսի կառավարման տնօրեն, տնօրինության անդամ Արտավազդ Թառոյանը վստահություն է հայտնել, որ նոր մասնաճյուղը նպաստելու է տարածաշրջանի զարգացմանը. «Մասնաճյուղում ստեղծված են լավագույն պայմաններն սպասարկելու համար ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրենց կարիքներին համապատասխան: Մենք առանձնահատուկ կարեւորում ենք ոչ միայն ծառայությունների որակը, այլ նաեւ ծառայությունների մատուցման հարմարավետությունն ու հասանելիությունը, ուստի Սիսիան մասնաճյուղը եւս գործելու է 24/7 ռեժիմով»:Ֆասթ Բանկը շարունակում է ընդլայնել իր մասնաճյուղային ցանցը՝ տեխնոլոգիական նորարարական լուծումները հասանելի դարձնելով նաեւ մարզերում։ Բանկի մասնաճյուղերի առկայությունը նպաստում է մարզերի համաչափ զարգացմանը՝ բանկը դարձնելով վստահելի գործընկեր ամբողջ Հայաստանում։ Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 1247