C360 քարտեր. Մի քանի քարտ՝ մեկ գնով

25.03.2026 | 13:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #C360 քարտեր

Քանի՞ վճարային քարտ եք օգտագործում առօրյա կյանքում: Միայն մե՞կը, իսկ հետո ամեն անգամ գումար եք կորցնում՝ փոխարկելով գումար արտերկրից առցանց գնումների կամ ապրանքի վերադարձի ժամանակ:


Թե՞ տարբեր արժույթներով մի քանի քարտ՝ անտեսելով հարմարավետությունն ու վճարելով մի քանի քարտի տրամադրման, սպասարկման վճար:

Կոնվերս Բանկը գտել է լուծումը. մեկ փաթեթ՝ մի քանի քարտով ու միասնական գնով, որն անհամեմատ ավելի ցածր է, քան կվճարեիք առանձին քարտերի համար:

C360 Neo եւ ավելի բարձր դասի բանկային ծառայությունների փաթեթների շնորհիվ Դուք խնայում եք

Պատկերացրեք` օգտվում եք C360 Neo փաթեթից: Դրա շրջանակում ստանում եք 3 միջազգային եւ մեկ Արքա քարտ, ինչպես նաեւ 4 թվային քարտ Ձեր նախընտրելի արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո կամ ՌԴ ռուբլի: 
Թաքնված վճարներ չկան. այսինքն` 8 քարտի համար Դուք վճարելու եք ընդամենը ամսական 500 դրամ եւ խնայելու եք հենց այդ պահից:

Այլ առաջարկների դեպքում. 

•    Քարտերից յուրաքանչյուրի տրամադրման համար հենց սկզբից միանվագ վճարելու եք գումար,
•    8 քարտի համար ամեն տարի վճարվելիք սպասարկման վճարը մոտ 50 տոկոսով գերազանցելու է Կոնվերս Բանկի առաջարկի տարեկան գինը: 

Իսկ ինչո՞ւ 8 քարտ. որովհետեւ դրանք նախատեսված են տարբեր նպատակների եւ իրավիճակների համար.

-    Հիմնական դրամային քարտ տեղական գնումների եւ անվճար կանխիկացումների համար
-    Երկրորդ արտարժութային քարտ միջազգային գնումների համար, հատկապես՝ ճամփորդելիս
-    Կից քարտ ընտանիքի անդամին
-    Արքա քարտ տեղական գնումների եւ դրանցից հավելյալ 2% քեշբեք ստանալու համար
-    Թվային քարտեր տարբեր արժույթներով հատկապես առցանց գնումների համար՝ տարանջատելու Ձեր միջոցները եւ դրանք առավել անվտանգ օգտագործելու համար։

Այս ամենը մեկ փաթեթում՝ ապահովելու Ձեր պահանջների 360 աստիճան բավարարում։ Ի դեպ, այս բոլոր քարտերին հասանելի է գործարքներից անվճար SMS ծառայություն։

Ողջ աշխարհում մարդիկ նախընտրում են փաթեթային առաջարկները. շահեկան է

ԱՄՆ-ում, համաձայն Experian data as of June 2025-ի, մեկ մարդուն միջինում բաժին է ընկնում 3.7 վճարային քարտ, Եվրոպայում ցուցանիշն էապես չի տարբերվում: 

PYMNTS հետազոտությունը ցույց է տալիս, որ ողջ աշխարհում մարդկանց 57%-ը նախընտրում է բանկային ծառայությունների փաթեթները, երբ նրանք կարող են ստանալ մի քանի ծառայություն՝ մեկ առաջարկում: 

C360-ը ոչ միայն քարտեր են

Յուրաքանչյուր փաթեթում կգտնեք այն, որն առավել հարմար է Ձեր ֆինանսական կարիքներին: Բացի քարտերից, Դուք ստանում եք՝

•    Հաշվարկային եւ խնայողական հաշիվներ եւ տարեկան մինչեւ 4,25% եկամուտ ստանալու հնարավորություն Ձեր ընթացիկ միջոցների դիմաց,
•    ՀՀ-ում բանկոմատներից կանխիկացման 0% միջնորդավճար Կոնվերս Բանկի կողմից, 
•    2% քեշբեք Արքա քարտերով,
•    Անվճար քաղվածքներ եւ SMS ծանուցումներ,
•    Վարկային սահմանաչափ՝ արտոնյալ պայմաններով,
•    Կախված փաթեթից՝ նաեւ ճամփորդական ապահովագրություն, Fast Track եւ Business lounge-ից օգտվելու հնարավորություն, կոնսիերժ ծառայություն:

C360-ը բանկինգ է շատ ծառայություններով ու մեկ պարզ սակագնով եւ ցանկացած պահի upgrade-ի՝ ավելի ընդգրկուն փաթեթի անցնելու հնարավորությամբ:
 
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1466

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW