IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ

17.03.2026 | 10:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #SWIFT
IDBank-ը ներկայացնում է նոր առաջարկ հաճախորդների համար՝ հնարավորություն տալով կատարել միջազգային փոխանցումներ ավելի շահավետ պայմաններով։

Բանկից հայտնել են, որ արշավի շրջանակում եվրո արժույթով SWIFT միջազգային փոխանցումների սակագինը սահմանվել է ընդամենը 5,000 ՀՀ դրամ՝ անկախ փոխանցման գումարի չափից եւ փոխանցման ուղղությունից, որոնք ընդունելի են բանկի համար։ Առաջարկը գործում է թե՛ IDBank-ի մասնաճյուղերում, թե՛ Idram&IDBank հավելվածի միջոցով իրականացվող փոխանցումների դեպքում։

Արշավը նախատեսված է ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար եւ գործում է մարտի 16-ից մինչեւ հունիսի 16-ը ներառյալ։ Արշավին մասնակցելու համար հաճախորդների կողմից լրացուցիչ գործողություններ չեն պահանջվում․ առաջարկը կիրառվում է ավտոմատ՝ փոխանցումն իրականացնելու պահին։

Հաճախորդները կարող են արագ եւ հարմարավետ կազմակերպել իրենց միջազգային փոխանցումները՝ օգտվելով IDBank-ի թվային եւ մասնաճյուղային ծառայություններից՝ ֆիքսված եւ մատչելի սակագնով։

Կատարեք եվրո արժույթով SWIFT միջազգային փոխանցումներ ընդամենը 5,000 ՀՀ դրամ սակագնով եւ իրականացրեք Ձեր միջազգային վճարումները ավելի պարզ ու շահավետ պայմաններով։

Արշավի մանրամասներին կարող եք ծանոթանալ հղումով։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 365

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW